Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Դրական տեսանկյունից նայիր կողակցիդ բնավորության նյարդայնացնող գծերին

Դրական տեսանկյունից նայիր կողակցիդ բնավորության նյարդայնացնող գծերին
  •   Դու ինքնաբուխ ես և սիրում ես արագ որոշումներ կայացնել, իսկ կողակիցդ սիրում է ամեն ինչ նախապես ծրագրել։

  •   Դու հանգիստ ես և զուսպ, իսկ կողակիցդ շատ ակտիվ է և սիրում է միշտ մարդկանց շրջապատում լինել։

 Կողակիցդ ունի՞ բնավորության այնպիսի գիծ, որ նյարդայնացնում է քեզ։ Եթե այո, ապա դրա վրա կենտրոնանալը լարվածություն կառաջացնի ձեր ամուսնական կյանքում։ Աստվածաշնչում ասվում է, որ «նա, ով շարունակ խոսում է [հանցանքի] մասին, մտերիմներին բաժանում է իրարից» (Առակներ 17։9

 Փոխանակ թույլ տալու, որ բնավորության որևէ գիծ սեպ խրի ձեր միջև՝ կարող ես փորձել դրան դրական լույսի ներքո նայել։

Այս հոդվածում՝

 Դրական տեսանկյունից նայիր

 Այն բնավորության գիծը, որը նյարդայնացնում է քեզ, կարող է բխել կողակցիդ այն հատկությունից, որով հիանում ես։ Քննենք երեք օրինակ։

 «Ամուսինս գործերը հաճախ դանդաղ է անում, սակայն այդ նույն բնավորության գիծը օգնում է, որ համբերատար լինի իմ հանդեպ։ Նրա դանդաղությունը երբեմն նյարդայնացնում է ինձ, բայց դա այն հատկության մի մասն է, որը սիրում եմ նրա մեջ» (Չելսի)։

 «Կինս սիրում է ամեն ինչ մանրամասն պլանավորել։ Նա պետք է զգա, որ ամեն ինչ իր վերահսկողության տակ է, ինչը երբեմն նյարդայնացնում է ինձ։ Սակայն բծախնդրության շնորհիվ նա երբեք ոչինչ ինքնահոսի չի թողնում» (Քրիստոֆեր)։

 «Երբեմն թվում է, որ ամուսինս անտարբեր է շատ բաների հանդեպ, ու դա նյարդերիս վրա ազդում է։ Սակայն զսպվածությունը նրա այն հատկություններից է, որ միանգամից հավանել եմ։ Հիանում եմ, թե ինչպես է կարողանում հանդարտ մնալ սթրեսային իրավիճակներում» (Դենիել)։

 Չելսին, Քրիստոֆերը և Դենիելը հասկացան, որ կողակցի ուժեղ և թույլ կողմերը հաճախ նույն հատկության տարբեր երեսակները կարող են լինել։ Այդպիսի դեպքերում հնարավոր չէ վերացնել թուլությունը և թողնել ուժեղ կողմը, ճիշտ ինչպես որ հնարավոր չէ ազատվել մեդալի միայն մի կողմից։

 Իհարկե, դա չի վերաբերում բնավորության բոլոր գծերին։ Օրինակ՝ Աստվածաշնչում ասվում է, որ ոմանք «հակված են զայրանալու» (Առակներ 29:22)։ Այդ պատճառով այն հորդորում է. «Ամեն չարասիրտ դառնություն, բարկություն և զայրույթ, գոռգոռոց և վիրավորական խոսք թող հեռացվի ձեզանից» a (Եփեսացիներ 4:31

 Իսկ եթե բնավորության գիծը ընդամենը նյարդայնացնում է քեզ, հետևիր աստվածաշնչյան հետևյալ խորհրդին. «Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք համբերել իրար» (Կողոսացիներ 3:13):

 Փորձիր տեսնել, թե այդ բնավորության գիծը որ դրական հատկության երեսակն է։ Հնարավոր է՝ այդ հատկությունն ամենաշատն ես հավանել նրա մեջ։ Ջոզեֆն ասում է. «Կենտրոնանալով նյարդայնացնող հատկության վրա՝ ասես նկատում ես ադամանդի սուր ծայրը, սակայն չես գնահատում նրա շքեղությունը»։

 Քննարկման ուղեցույց

 Սկզբում առանձին մտածեք հետևյալ հարցերի շուրջ, այնուհետև պատասխանները քննարկեք միասին։

  •   Կողակիցդ ունի՞ այնպիսի բնավորության գիծ, որը լարվածություն է առաջացնում ձեր ընտանեկան կյանքում։ Եթե այո, ապա ո՞րն է դա։

  •   Այդ բնավորության գիծն իսկապե՞ս այդքան լուրջ թերություն է, թե՞ պարզապես նյարդայնացնող է։

  •   Բնավորության այդ գիծը դրական կողմ ունի՞։ Եթե այո, ապա ո՞րն է, և ինչո՞ւ ես գնահատում այն։