Անցնել բովանդակությանը

Աստված անուն ունի՞

Աստված անուն ունի՞

Աստվածաշնչի պատասխանը

 Բոլոր մարդիկ անուն ունեն։ Տրամաբանական չէ՞, որ Աստված էլ կունենա անուն։ Մարդկանց, հատկապես ընկերների հետ շփվելիս կարևոր է նրանց դիմել անունով։ Իսկ եթե դիմում ենք Աստծուն, մի՞թե կարևոր չէ նրան էլ անունով դիմել։

 Աստվածաշնչում Աստված ասում է. «Ես Եհովան եմ։ Սա է իմ անունը» (Եսայիա 42:8)։ Չնայած Աստված տարբեր տիտղոսներ ունի, ինչպես օրինակ՝ «Ամենակարող Աստված», «Գերիշխան Տեր» և «Արարիչ», նա մարդկանց հրավիրում է իրեն դիմել անունով (Ծննդոց 17:1; Գործեր 4:24; 1 Պետրոս 4:19

 Աստվածաշնչի շատ թարգմանություններում Աստծու անունը գրված է Ելք 6:3-ում. «Աբրահամին, Իսահակին ու Հակոբին ես հայտնվել եմ որպես Ամենակարող Աստված, բայց իմ Եհովա անունով ես ինձ հայտնի չեմ դարձրել նրանց»։

 Աստվածաշնչի հայերեն թարգմանություններում հանդիպում է Աստծու անվան «Եհովա» տարբերակը։ Թեև շատ գիտնականներ նախընտրում են Աստծու անվան արտասանության «Յահվե» ձևը, սակայն ամենատարածված ձևը «Եհովան» է։ Աստվածաշնչի առաջին մասը եբրայերեն է գրվել, լեզու, որը կարդում են աջից ձախ։ Այդ լեզվով Աստծու անունը գրվել է հետևյալ չորս բաղաձայններով יהוה։ Այս չորս եբրայերեն տառերը տառադարձվում են ՅՀՎՀ քառագրով։