Անցնել բովանդակությանը

Ո՞րն է Աստծու կամքը ինձ հետ կապված

Ո՞րն է Աստծու կամքը ինձ հետ կապված

Աստվածաշնչի պատասխանը

 Աստծու կամքն է, որ դու ավելի լավ ճանաչես իրեն, մտերմանաս իր հետ և ամբողջ սրտով սիրես ու ծառայես իրեն (Մատթեոս 22:37, 38; Հակոբոս 4:8)։ Դու կարող ես իմանալ Աստծու կամքը և դրա համաձայն ապրել՝ ուսումնասիրելով Հիսուսի կյանքն ու ուսմունքները (Հովհաննես 7:16, 17)։ Հիսուսը ոչ միայն խոսում էր Աստծու կամքի մասին, այլև կատարում էր այն։ Նա նույնիսկ ասել է, որ իր կյանքի իմաստը իրեն ուղարկողի կամքը կատարելն է (Հովհաննես 6:38

Իմ առնչությամբ Աստծու կամքը իմանալու համար պե՞տք է, որ հատուկ նշան կամ տեսիլք տեսնեմ

 Ո՛չ, քանի որ Աստվածաշնչում կա այն ամենը, ինչ Աստված ուզում է հայտնել մարդկությանը և ինչ անհրաժեշտ է, որ մարդը լինի «ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար» (2 Տիմոթեոս 3:16, 17)։ Աստված ցանկանում է, որ քո հետ կապված իր կամքը իմանալու համար կարդաս Աստվածաշունչը և այն հասկանալու համար գործի դնես բանականությունդ (Հռոմեացիներ 12:1, 2; Եփեսացիներ 5:17

Ես կարո՞ղ եմ կատարել Աստծու կամքը

 Այո՛, դու կարող ես, քանի որ Աստվածաշնչում ասվում է. «Նրա պատվիրանները ծանր չեն» (1 Հովհաննես 5:3)։ Ճիշտ է, սա չի նշանակում, թե միշտ հեշտ է պահել Աստծու պատվիրանները, սակայն օրհնությունները, որ կարող ես ստանալ՝ պահելով դրանք, բավականին կգերազանցեն քո թափած ջանքերը։ Հիսուսն ասել է. «Ավելի երջանիկ են նրանք, ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն» (Ղուկաս 11:28