Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում համասեռամոլության մասին

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում համասեռամոլության մասին

Աստվածաշնչի պատասխանը

 Աստված ստեղծել է մարդկանց սեռական ցանկություններով, որոնք պետք է բավարարվեն միայն տղամարդու և կնոջ միությամբ կազմված ամուսնական կառույցի ներսում (Ծննդոց 1:27, 28; Ղևտական 18:22; Առակներ 5:18, 19)։ Աստվածաշունչը դատապարտում է այս կառույցից դուրս ցանկացած սեռական հարաբերություն, լինի հոմոսեքսուալ (նույնասեռական) թե հետերոսեքսուալ (տարասեռական) (1 Կորնթացիներ 6:18)։ Դրա մեջ մտնում է կենակցելը, ուրիշի սեռական օրգանները շոյելը, օրալային կամ անալային սեքսով զբաղվելը։

 Թեև Աստվածաշունչը դատապարտում է համասեռամոլությունը, սակայն այն չի խրախուսում ատելություն համասեռամոլների հանդեպ։ Քրիստոնյաներին պատվեր է տրվում հարգել բոլորին (1 Պետրոս 2:17

Կարո՞ղ է մարդը ծնված լինել հոմոսեքսուալ հակումներով։

Աստվածաշունչը կոնկրետ չի խոսում հոմոսեքսուալ հակումների կենսաբանական կողմի մասին, սակայն այն ասում է, որ բոլորս էլ ծնվել ենք Աստծու օրենքին հակառակ գնալու հակումով (Հռոմեացիներ 7:21–25)։ Հոմոսեքսուալ ցանկությունների պատճառի վրա կենտրոնանալու փոխարեն Աստվածաշունչը դատապարտում է հոմոսեքսուալ գործողությունները։

Ինչպես հաճելի լինել Աստծուն՝ չնայած հոմոսեքսուալ ցանկություններին։

Աստվածաշունչն ասում է. «Թույլ մի՛ տվեք, որ մարմինը ղեկավարի ձեզ։ Սպանեք բոլոր սխալ սեռական ցանկությունները» (Կողոսացիներ 3:5, Contemporary English Version)։ Սխալ գործերի մղող ցանկությունները սպանելու համար, պետք է վերահսկեք ձեր միտքը։ Եթե պարբերաբար լցնեք այն «առողջ» մտքերով, ապա ավելի հեշտությամբ կազատվեք սխալ ցանկություններից (Փիլիպպեցիներ 4:8; Հակոբոս 1:14, 15)։ Թեև սկզբում գուցե շատ դժվար լինի, սակայն հետո ավելի հեշտ կդառնա։ Աստված խոստանում է օգնել, որ «նորոգեք ձեր միտքը խթանող ուժը» (Եփեսացիներ 4:22–24

 Միլիոնավոր մարդիկ նման ներքին պայքար մղում են հետերոսեքսուալ ցանկությունների դեմ, որովհետև ուզում են աստվածաշնչյան չափանիշներով ապրել։ Օրինակ՝ նրանք, ովքեր ամուրի են և քիչ հավանական է, որ կամուսնանան, կամ ովքեր ամուսնացած են մեկի հետ, ով հիվանդ է և անկարող է բավարարելու կողակցի սեռական կարիքները, վերահսկում են իրենց սեռական ցանկությունները, ինչ գայթակղության առաջ էլ որ կանգնեն, և կարողանում են երջանիկ ապրել։ Հոմոսեքսուալ հակումներ ունեցողները նույնպե՛ս կարող են, եթե իսկապես ցանկանան հաճեցնել Աստծուն (2 Օրենք 30:19