Անցնել բովանդակությանը

Երկիրը կկործանվի՞

Երկիրը կկործանվի՞

Աստվածաշնչի պատասխանը

 Ո՛չ, Երկիր մոլորակը երբեք չի կործանվի, կրակով չի այրվի կամ չի փոխարինվի մեկ այլ մոլորակով։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված ստեղծել է երկիրը, որպեսզի այն հավիտյան բնակեցված լինի։

  •   «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29

  •   «[Աստված] երկիրը հաստատեց ամուր հիմքերի վրա. այն հավիտյանս հավիտենից չի սասանվի» (Սաղմոս 104։5

  •   «Երկիրը մնում է հավիտյան» (Ժողովող 1։4

  •   «Երկիրը Կազմավորողն ու Ստեղծողը, Նա, ով հաստատեց այն, զուր տեղը չարարեց, այլ բնակվելու համար ստեղծեց այն» (Եսայիա 45։18

Մարդիկ կկործանե՞ն երկիրը

 Աստված թույլ չի տա, որ մարդիկ կործանեն երկիրը՝ աղտոտելով այն, պատերազմներ մղելով կամ որևէ այլ ձևով։ Ընդհակառակը՝ նա «կկործանի նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18)։ Ինչպե՞ս Աստված կանի դա։

 Մարդկային կառավարությունները, որոնք չեն կարողացել պաշտպանել երկիրը, Աստված կփոխարինի իր կատարյալ երկնային Թագավորությամբ (Դանիել 2:44; Մատթեոս 6:9, 10)։ Այդ Թագավորությունը կղեկավարի Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը (Եսայիա 9:6, 7)։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, հրաշքով իրեն էր ենթարկում տարերային ուժերը (Մարկոս 4:35–41)։ Լինելով Աստծու Թագավորության Թագավորը՝ Հիսուսը լիարժեք իշխանություն կունենա երկրի ու դրա տարրերի վրա։ Նա կվերաստեղծի, կամ՝ կվերականգնի երկրի վրա եղած պայմանները՝ դրանք դարձնելով այնպիսին, ինչպիսին որ Եդեմի պարտեզում էին (Մատթեոս 19:28; Ղուկաս 23:43

Արդյոք Աստվածաշունչը չի՞ սովորեցնում, որ երկիրը կրակով այրվելու է

 Ո՛չ, այն նման բան չի սովորեցնում։ Մարդիկ այս կարծիքը հաճախ ունենում են 2 Պետրոս 3:7-ը սխալ հասկանալու պատճառով։ Այդ համարում գրված է. «Այժմյան երկինքներն ու երկիրը.... պահվում են կրակի համար»։ Նկատի առնենք երկու կարևոր բան, որոնք կօգնեն մեզ հասկանալու այդ խոսքերի իմաստը։

  1.   Աստվածաշնչում «երկինք», «երկիր» և «կրակ» բառերը մի քանի իմաստ ունեն։ Օրինակ՝ Ծննդոց 11:1-ում ասվում է. «Ամբողջ երկրի լեզուն մեկ էր»։ Այստեղ «երկիր» բառը վերաբերում է մարդկային հասարակությանը։

  2.     5-րդ և 6-րդ համարներում զուգահեռ է տարվում Նոյի օրերի Ջրհեղեղի հետ։ Այդ ժամանակ հին աշխարհը ոչնչացավ, բայց Երկիր մոլորակը չվերացավ։ Այսպիսով՝ Ջրհեղեղը կործանեց մի դաժան հասարակություն՝ «երկիրը» (Ծննդոց 6։11)։ Այն նաև կործանեց «երկինքը», այսինքն՝ այն մարդկանց, ովքեր իշխում էին երկրի՝ ողջ հասարակության վրա։ Փաստորեն, կործանվեցին չար մարդիկ և ոչ թե մեր մոլորակը։ Նոյն ու իր ընտանիքը վերապրեցին այդ աշխարհի կործանումից և Ջրհեղեղից հետո բնակեցրին երկիրը (Ծննդոց 8։15–18

 Ինչպես որ հնում Ջրհեղեղի ջրերով, այնպես էլ ապագայում կործանումով, կամ՝ 2 Պետրոս 3:7-ում հիշատակված «կրակով» վերջ կդրվի չար մարդկանց աշխարհին և ոչ թե Երկիր մոլորակին։ Աստված խոստանում է, որ «նոր երկինք ու նոր երկիր» են լինելու, որոնցում «արդարություն է բնակվելու» (2 Պետրոս 3։13)։ «Նոր երկրի», այսինքն՝ մարդկային նոր հասարակության վրա կիշխի «նոր երկինքը», այսինքն՝ նոր կառավարությունը՝ Աստծու Թագավորությունը։ Այդ Թագավորության իշխանության ներքո երկիրը դրախտի կվերածվի, որտեղ խաղաղություն կտիրի (Հայտնություն 21:1–4