Անցնել բովանդակությանը

Պե՞տք է երկրպագել Աստծուն սրբապատկերների առաջ

Պե՞տք է երկրպագել Աստծուն սրբապատկերների առաջ

Աստվածաշնչի պատասխանը

 Ոչ։ Խոսելով Իսրայել ազգին Աստծու տված օրենքի մասին՝ «Նոր կաթոլիկական հանրագիտարան»-ը նշում է. «Աստվածաշնչի տարբեր արձանագրություններից պարզ երևում է, որ Աստծու ճշմարիտ երկրպագության մեջ սրբապատկերներ չեն օգտագործվել»։ Ուշադրություն դարձրեք հետևյալ աստվածաշնչյան համարներին։

  •   «Քեզ համար կուռք չշինես կամ որևէ բանի կերպարանք, որ վերևում՝ երկնքում է, ներքևում՝ երկրի վրա է, կամ երկրի տակ՝ ջրերի մեջ է։ Նրանց առաջ չխոնարհվես և չծառայես նրանց, որովհետև ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված եմ» (Ելք 20:4, 5)։ Աստված պահանջում է «բացարձակ նվիրվածություն», հետևաբար նրան հաճելի չի լինի, եթե մենք փառք տանք կամ երկրպագենք սրբապատկերների, նկարների, արձանների կամ խորհրդանիշների։

  •   «Ես իմ փառքը ոչ ոքի չեմ տա, ոչ էլ ինձ պատկանող գովքը՝ կուռքերին» (Եսայիա 42:8)։ Աստծու համար ընդունելի չէ պատկերների միջոցով իրեն մատուցվող երկրպագությունը։ Երբ որոշ իսրայելացիներ երկրպագություն մատուցեցին Աստծուն հորթի արձանի միջոցով, նա ասաց, որ նրանք «ահավոր մեղք են» գործել (Ելք 32։7–9, Easy-to-Read Version

  •   «Չպետք է մտածենք, թե Աստվածային Էությունը նման է ոսկու, արծաթի կամ քարի, նման է մի բանի, ինչը մարդկանց արվեստով ու հնարամտությամբ է քանդակված» (Գործեր 17:29)։ Ի տարբերություն հեթանոսական կրոններին, որտեղ հաճախ օգտագործում են «մարդկանց արվեստով ու հնարամտությամբ քանդակված» արձաններ կամ պատկերներ, Աստվածաշունչն ասում է, որ քրիստոնյաները պետք է «հավատով քայլեն, ոչ թե տեսանելի բաներով» (2 Կորնթացիներ 5:7

  •   «Հեռու պահեք ձեզ կուռքերից» (1 Հովհաննես 5:21)։ Թե՛ Իսրայել ազգին, թե՛ քրիստոնյաներին տրված օրենքները ցույց են տալիս, որ Աստծուն ընդունելի չէ սրբապատկերների կամ արձանների միջոցով իրեն մատուցվող երկրպագությունը։