Անցնել բովանդակությանը

Ի՞նչ տեսք ունի Սատանան

Ի՞նչ տեսք ունի Սատանան

Աստվածաշնչի պատասխանը

 Սատանան անտեսանելի ոգեղեն անձնավորություն է, ինչը նշանակում է, որ նա ֆիզիկական մարմին չունի (Եփեսացիներ 6։11, 12

 Շատ նկարներում նա պատկերված է այծի տեսքով, որն ունի պոզեր, պոչ, իսկ ձեռքին՝ եղան։ Ոմանք կարծում են, որ Սատանային նման ձևով են սկսել պատկերել միջնադարյան նկարիչները, որոնց վրա հավանաբար իրենց ազդեցությունն են թողել հին ավանդություններն ու դիցաբանությունը։

 Ինչպե՞ս է Աստվածաշունչը նկարագրում Սատանային

 Սատանային նկարագրելիս Աստվածաշունչը օգտագործում է տարբեր պատկերավոր միջոցներ։ Դրանք նկարագրում են ոչ թե նրա արտաքին տեսքը, այլ բնութագրում են նրա ներքին էությունը։ Մի քանի օրինակ.

  •   Լույսի հրեշտակ։ Սատանան միլիոնավոր մարդկանց մոլորեցնում է՝ ձևացնելով, թե նրանց լավ բան է առաջարկում, որպեսզի նրանք հետևեն ոչ թե Աստծու, այլ իր ուսմունքներին (2 Կորնթացիներ 11։14

  •   Մռնչացող առյուծ։ Նա կատաղի հարձակումներ է գործում Աստծուն պաշտողների վրա (1 Պետրոս 5։8

  •   Մեծ վիշապ։ Նա սարսափելի է, հզոր և կործանարար (Հայտնություն 12։9