Անցնել բովանդակությանը

Ինչպիսի՞ մարմնով Հիսուսը հարություն առավ, ֆիզիկակա՞ն, թե՞ ոգեղեն

Ինչպիսի՞ մարմնով Հիսուսը հարություն առավ, ֆիզիկակա՞ն, թե՞ ոգեղեն

Աստվածաշնչի պատասխանը

 Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը «մահվան մատնվեց մարմնով, բայց կենդանացավ [հարություն առավ] ոգով» (1 Պետրոս 3:18; Գործեր 13:34; 1 Կորնթացիներ 15:45; 2 Կորնթացիներ 5:16

 Հիսուսի խոսքերն իսկ ցույց են տալիս, որ ինքը ֆիզիկական մարմնով չէր հարություն առնելու։ Նա ասաց, որ իր մարմինը տալու է որպես փրկանք, «որպեսզի աշխարհը կյանք ունենա» (Հովհաննես 6:51; Մատթեոս 20:28)։ Եթե նա հարություն առներ իր մարմնով, ապա զոհաբերական փրկանքը չեղյալ կլիներ։ Դա հնարավոր չէր նաև այն պատճառով, որ Աստվածաշունչն ասում է՝ նա իր մարմինն ու արյունը մեկընդմիշտ զոհաբերեց (Եբրայեցիներ 9:11, 12

Եթե Հիսուսը ոգեղեն մարմնով է հարություն առել, ապա աշակերտներն ինչպե՞ս կարող էին նրան տեսնել

  •  Ոգեղեն էակները կարող են մարդկային մարմին հագնել։ Անցյալում հրեշտակները, ովքեր մարմիններ հագան, նույնիսկ կարողանում էին ուտել ու խմել մարդկանց հետ (Ծննդոց 18:1–8; 19:1–3)։ Սակայն նրանք շարունակում էին մնալ ոգեղեն էակներ և կարող էին հեշտությամբ թողնել ֆիզիկական ոլորտը (Դատավորներ 13:15–21

  •  Հարությունից հետո Հիսուսը ժամանակավորապես մարդկային մարմին հագավ, ինչպես անցյալում հրեշտակներն էին անում, և որպես ոգեղեն էակ, կարող էր հանկարծակի հայտնվել կամ անհետանալ (Ղուկաս 24:31; Հովհաննես 20:19, 26)։ Ֆիզիկական մարմինները, որոնցով նա երևաց իր աշակերտներին, նման չէին մեկը մյուսին։ Այդ իսկ պատճառով Հիսուսի մտերիմ ընկերները նրան ճանաչում էին իր ասածներից կամ արածներից (Ղուկաս 24:30, 31, 35; Հովհաննես 20:14–16; 21:6, 7

  •  Երբ Հիսուսը հայտնվեց Թովմասին, նա այնպիսի մարմին էր հագել, որի վրա կային վերքերի տեղերը։ Նա դա արեց Թովմասի հավատը ամրապնդելու համար, քանի որ նա կասկածում էր, որ Հիսուսը հարություն է առել (Հովհաննես 20:24–29