Անցնել բովանդակությանը

Բիոէթիկա և օրենք

Եհովայի վկաները թանկ են համարում կյանքը, ուստի ձգտում են իրենց և իրենց երեխաների համար գտնել որակյալ բուժմեթոդներ։ Նրանց համար ընդունելի են բազում բուժմեթոդներ, ներառյալ վիրաբուժական և անզգայացնող միջոցները, պրոցեդուրաներն ու սարքերը, ինչպես նաև հեմոստատիկ և թերապևտիկ միջոցները։ Սակայն Եհովայի վկաները հավատում են, որ ալոգենային արյան փոխներարկումը (ամբողջական արյուն, արյան կարմիր գնդիկներ, սպիտակ գնդիկներ, թրոմբոցիտներ և պլազմա) և արյան պահածոյացումը՝ հետագայում ներարկելու նպատակով, արգելվում է Աստվածաշնչում։

Առողջապահության ոլորտի մասնագետները Եհովայի վկա պացիենտներին բուժելիս պետք է հաշվի առնեն բարոյական, իրավական և սոցիալական գործոնները։