Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՇԽԱՐՀԸ ՔԱՈՍԻ ՄԵՋ Է

1 Առողջություն

1 Առողջություն

ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

Ճգնաժամային իրավիճակները և աղետները կարող են ուղղակի կամ անուղղակի կերպով ազդել մարդկանց առողջության վրա։

  • Աղետալի իրավիճակներում մարդիկ սթրեսի մեջ են հայտնվում, իսկ երկարատև սթրեսը նրանց խոցելի է դարձնում հիվանդությունների նկատմամբ։

  • Առողջապահական համակարգը կարող է ծանրաբեռնվել, իսկ բժշկական ռեսուրսները հնարավոր է՝ սահմանափակ դառնան։

  • Մարդիկ հաճախ ֆինանսական խնդիրներ են ունենում և երբեմն նույնիսկ դժվարանում հոգալ իրենց առաջնային կարիքները, ինչպիսիք են, օրինակ, սնունդն ու դեղորայքը։

Կարևոր է իմանալ

  • Ծանր հիվանդությունը կամ սթրեսը կարող են ազդել մարդու դատողության վրա, ինչի պատճառով նա կարող է անտեսել իր առողջությունը և ավելի վատ վիճակում հայտնվել։

  • Չբուժելու դեպքում հիվանդությունը կարող է սրվել և անգամ վտանգել մարդու կյանքը։

  • Որքան առողջ լինեք, այնքան ձեզ համար հեշտ կլինի ճիշտ որոշումներ կայացնել դժվար իրավիճակներում։

  • Ձեր առողջությունը պահպանելու համար պարտադիր չէ, որ ֆինանսապես ապահովված լինեք։

Ի՞նչ կարող եք անել հիմա

Խելամիտ մարդը հնարավորության դեպքում հաշվի է առնում հավանական վտանգները և կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում։ Սա վերաբերում է նաև առողջությանը։ Հետևելով հիգիենային՝ հաճախ կարելի է նվազագույնի հասցնել հիվանդանալու ռիսկը, իսկ հիվանդանալու դեպքում՝ խուսափել հիվանդության ծանր ընթացքից։ Ավելի լավ է կանխարգելել, քան բուժել։

«Մաքուր պահելով մեզ և մեր շրջակայքը՝ կխնայենք այն միջոցները, որոնք պետք է ծախսեինք բուժման և դեղորայքի վրա» (Անդրեաս)։ *

^ Այս ամսագրում որոշ անուններ փոխված են։