Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Հիսուսն ինչո՞ւ դատապարտեց երդում տալու սովորությունը։

ԸՍՏ Մովսիսական օրենքի՝ երդում տալը որոշ դեպքերում տեղին էր։ Սակայն Հիսուսի օրերում դա սովորություն էր դարձել. հրեաները գրեթե ամեն անգամ որևէ բան ասելիս երդվում էին։ Նրանք դա անում էին հաստատելու համար, որ իրենց ասածը ճիշտ է։ Սակայն Հիսուսը երկու անգամ դատապարտեց այս սովորությունը և ասաց. «Թող ձեր «այո»-ն այո լինի, և «ոչ»-ը՝ ոչ» (Մատթ. 5։33–37; 23։16–22

Ինչպես նշում է «Նոր Կտակարանի աստվածաբանական բառարանը», Թալմուդում կարելի է տեսնել, թե հրեաների մեջ որքան մեծ տարածում է ունեցել երդում տալը, քանի որ այնտեղ մանրամասնորեն բացատրվում է, թե որ երդումներն էր պարտադիր պահել, և որոնք՝ ոչ։

Հիսուսը միակը չէ, ով դատապարտել է այս սխալ սովորությունը։ Օրինակ՝ հրեա պատմագիր Հովսեպոս Փլավիոսը հրեական մի աղանդի մասին հետևյալն է գրել. «Նրանք խուսափում են երդում տալ։ Նրանք դա ավելի վատ բան են համարում, քան սուտ վկայություն տալը, քանի որ ասում են, որ եթե մարդիկ մեկի խոսքին չեն հավատում, մինչև որ Աստծով չերդվի, ուրեմն նա արդեն դատապարտված է»։ Հրեական մի պարականոն գրքում նման միտք է գրված. «Շատ երդուող մարդը անօրէնութեամբ է լցւում» (Սիրաքի իմաստութիւնը 23։12, Աստվածաշնչի «Էջմիածին» թարգմանություն)։ Ուստի Հիսուսը դատապարտեց ոչ կարևոր բաների համար երդում տալը։ Եթե մենք ամեն ժամանակ ճիշտ ենք խոսում, կարիք չկա երդում տալով մարդկանց հավատացնելու, որ մեր խոսքերը ճիշտ են։