Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երբ այլևս չեք ցանկանում ապրել

Երբ այլևս չեք ցանկանում ապրել

«Այդ ծանր զգացումները չէին հանդարտվում։ Ուստի սկսեցի մտածել, որ ավելի լավ է՝ վերջ տամ կյանքիս»,— ասում է Ադրիանան, որը Բրազիլիայից է։

ԵՐԲԵՎԷ պատահե՞լ է, որ զգացապես այնքան վատ վիճակում լինեք, որ այլևս չցանկանաք ապրել։ Այդ դեպքում կհասկանաք, թե ինչ էր զգում Ադրիանան։ Նա ուներ սուր տագնապի, անհանգստության զգացում, տխուր ու հուսահատ վիճակում էր։ Ադրիանային ախտորոշեցին դեպրեսիա։

Նման ծանր զգացումներ ուներ նաև ճապոնացի մի տղամարդ՝ Կաորուն, ով հոգ էր տանում իր վատառողջ տարեց ծնողներին։ «Այդ ընթացքում աշխատավայրում լարվածությունս այնքան շատ էր, որ ես բոլորովին ուժասպառ էի եղել,— ասում է նա։— Ժամանակի ընթացքում կորցրի ախորժակս և քունս լրիվ խանգարվեց։ Սկսեցի մտածել, որ միայն մահը կարող է ազատել ինձ այդ ամենից»։

Իսկ մի նիգերիացի տղամարդ Օջեբոդի անունով ասում է. «Ես միշտ տխուր էի, այն աստիճան տխուր, որ լաց էի լինում։ Միջոցներ էի փնտրում, որ վերջ տամ կյանքիս»։ Բարեբախտաբար, Օջեբոդին, Կաորուն և Ադրիանան ինքնասպանություն չգործեցին։ Սակայն ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ դիմում են այդ քայլին։

ՈՐՏԵՂԻՑ ԳՏՆԵԼ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Ինքնասպանություն գործողների մեծամասնությունը տղամարդիկ են, որոնցից շատերը ամաչել են օգնության համար դիմել որևէ մեկին։ Հիսուսն ասել է, որ հիվանդները բժշկի կարիք ունեն (Ղուկաս 5։31)։ Եթե դուք էլ ծանր ապրումներ և ինքնասպանության մտքեր ունեք, մի՛ վարանեք օգնության դիմել։ Շատ մարդիկ, ովքեր տառապում են դեպրեսիայով, եկել են այն եզրակացության, որ բժշկական միջամտությունը կարող է օգնել իրենց։ Օջեբոդին, Կաորուն և Ադրիանան ստացել են մասնագիտական օգնություն և այժմ կարողանում են ավելի լավ պայքարել իրենց խնդրի դեմ։

Դեպրեսիայի բուժումը կարող է ներառել համապատասխան դեղորայք, հոգեբանի հետ թերապևտիկ զրույցներ կամ երկուսն էլ։ Ընկճված մարդիկ նաև կարիք ունեն, որ իրենց ընտանիքի անդամներն ու ընկերները հասկանան և համբերատարությամբ ու հոգատարությամբ օգնեն իրենց։ Ինչ խոսք, լավագույն ընկերը Եհովա Աստված է, ով անփոխարինելի օգնություն է տալիս իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։

ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ԿԱ՞

Դեպրեսիայով տառապող մարդիկ հաճախ երկարատև բուժման կարիք են ունենում և պետք է սովորեն պայքարել իրենց խնդրի դեմ՝ փոփոխություններ անելով կյանքում։ Եթե դուք էլ եք տառապում դեպրեսիայով, հիշեք, որ չնայած ձեր ներկայիս դժվարություններին՝ դուք կարող եք հրաշալի ապագայի հույս ունենալ, ինչպես Օջեբոդին։ Նա ասում է. «Անհամբերությամբ սպասում եմ Եսայիա 33։24-ում գրված խոսքերի կատարմանը, որտեղ նշվում է այն ժամանակվա մասին, երբ երկրի վրա ապրող ոչ մի մարդ չի ասի. «Ես հիվանդ եմ»»։ Օջեբոդիի նման՝ դուք էլ կարող եք մխիթարվել՝ իմանալով, որ Աստված խոստացել է «նոր երկիր», որտեղ այլևս «ցավ» չի լինի (Հայտնություն 21։1, 4)։ Դա նշանակում է, որ անցյալի գիրկը կանցնեն նաև ցավ պատճառող ամեն մտատանջություն ու հոգեկան ապրում։ Ձեր տանջանքներն ու ցավերը ընդմիշտ կվերանան, դրանք այլևս երբեք «չեն հիշվի և ոչ էլ [ձեր] սրտում կմնան» (Եսայիա 65։17