Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս կարող եք ավելի լավ կյանք ունենալ

Ինչպե՞ս կարող եք ավելի լավ կյանք ունենալ

ԱՅՍՕՐՎԱ կյանքը շատ հեռու է այն կյանքից, որ Աստված էր նպատակադրել։ Երկիրը պետք է բնակեցված լիներ այնպիսի մարդկանցով, ովքեր կհարգեին Արարչի գերիշխանությունը, կհետևեին նրա առաջնորդությանը և կընդօրինակեին նրա սերն ու մյուս գեղեցիկ հատկությունները։ Նրանք պետք է ընտանիքներ կազմեին, նոր բաներ բացահայտեին, ամբողջ երկիրը դրախտ դարձնեին ու այդ ողջ ընթացքում ուրախությամբ համագործակցեին իրար հետ։

ԱՍՏՎԱԾ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՎՐԱ ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԻՆՔՆ ԷՐ ՆՊԱՏԱԿԱԴՐԵԼ

  • «Նա դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը» (Սաղմոս 46։9

  • «[Եկավ] նշանակված ժամանակը, որ.... կործանես նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18

  • «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։24

  • «Իմ ընտրյալները լիովին կօգտվեն իրենց ձեռքի գործից» (Եսայիա 65։22

Այս մարգարեություններն ինչպե՞ս են կատարվելու։ Աստված իր Որդուն՝ Հիսուսին, նշանակել է մի կատարյալ կառավարության թագավոր։ Այդ կառավարությունը երկնքից իշխելու է երկրի վրա։ Աստվածաշունչն այն անվանում է Աստծու Թագավորություն (Դանիել 2։44)։ Իսկ Հիսուսի մասին ասում է. «Աստված նրան կտա.... գահը, նա հավիտյան կթագավորի» (Ղուկաս 1։32, 33

Երբ երկրի վրա էր, Հիսուսը բազմաթիվ հրաշքներ արեց՝ ցույց տալով, որ որպես Թագավոր՝ նա մարդկանց կյանքը կդարձնի շատ ավելի լավը, քան հիմա է։

ՀԻՍՈՒՍԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ԹԵ ԻՆՉ ԼԱՎ ԲԱՆԵՐ Է ԱՆԵԼՈՒ ՀՆԱԶԱՆԴ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ

  • Նա բուժեց ամեն տեսակ հիվան- դություն՝ ցույց տալով, որ կվերացնի առողջական բոլոր խնդիրները (Մատթեոս 9։35

  • Նա հանդարտեցրեց ծովը՝ ցույց տալով, որ վերահսկելու է բնության ուժերը և պաշտպանելու է մարդկանց արհավիրքներից (Մարկոս 4։36–39

  • Նա կերակրեց հազարավորների՝ փաստելով, որ մարդկանց ապահովելու է կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչով (Մարկոս 6։41–44

  • Նա հարսանիքի ժամանակ ջուրը գինի դարձրեց, ինչով ցույց տվեց, որ մարդկանց համար նպաստավոր պայմաններ կստեղծի կյանքը վայելելու համար (Հովհաննես 2։7–11

Ինչպե՞ս կարող եք ունենալ այն կյանքը, որն Աստված պատրաստել է իրեն սիրողների համար։ Անհրաժեշտ է գնալ Աստծու ցույց տված «ճանապարհով»։ Աստվածաշունչը այն նկարագրում է որպես «ճանապարհ, որը դեպի կյանք է տանում, և քչերն են այն գտնողները» (Մատթեոս 7։14

ԴԵՊԻ ԼԱՎ ԿՅԱՆՔ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Ո՞րն է դեպի կյանք տանող ճանապարհը։ Աստված ասել է. «Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ, տանում է այն ճանապարհով, որով դու պիտի գնաս» (Եսայիա 48։17)։ Աստծու առաջնորդությանը հետևելը կյանքի լավագույն ուղին է։

Իսկ Հիսուսն ասել է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14։6)։ Հիսուսի սովորեցրածներին հավատալով և նրա թողած օրինակին հետևելով է, որ կարող ենք մտերմանալ Աստծու հետ և ապրել ավելի լավ կյանքով։

Ինչպե՞ս գտնել այդ ճանապարհը։ Կրոնները շատ են, բայց Հիսուսը զգուշացրել է. «Ոչ թե ամեն ոք, որ ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, կմտնի երկնքի թագավորությունը, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է» (Մատթեոս 7։21)։ Նա նաև ասել է. «Իրենց պտուղներից կճանաչեք նրանց» (Մատթեոս 7։16)։ Աստվածաշունչը կարող է օգնել ձեզ ճիշտ կրոնը տարբերել կեղծից (Հովհաննես 17։17

Ի՞նչ է հարկավոր անել այդ ճանապարհով գնալու համար։ Հարկավոր է ճանաչել կյանքի Աղբյուրին, այսինքն՝ իմանալ՝ ով է նա, ինչ է նրա անունը, ինչպիսի անձնավորություն է նա, ինչ է անում մեզ համար և ինչ է ակնկալում մեզնից։ *

Աստված չէր նպատակադրել, որ մարդիկ պարզապես աշխատեն, ուտեն, զվարճանան և ընտանիք կազմեն։ Մենք կարող ենք ճանաչել մեր Արարչին ու դառնալ նրա ընկերը։ Եվ կարող ենք մեր սերը ցույց տալ նրա հանդեպ՝ կատարելով նրա կամքը։ Հիսուսն ասաց. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ» (Հովհաննես 17։3

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՍՏՎԱԾ ՁԵԶ «ՕԳՏԱԿԱՐ ԲԱՆԵՐ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ» (ԵՍԱՅԻԱ 48։17)

ԱՆԵԼ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ

Երբ իմանանք, թե ինչ պետք է անենք միակ ճշմարիտ Աստծուն հաճեցնելու համար, գուցե տեսնենք, որ որոշ փոփոխությունների կարիք կա։ Դա կարող է դժվար թվալ։ Բայց իրականում դա մի ճանապարհ է, որը մեզ ուրախություն է պարգևելու, միայն թե հարկավոր է անել առաջին քայլը։ Եհովայի վկաները պատրաստ են օգնել ձեզ գտնելու Աստծու մասին կարևոր հարցերի պատասխանները։ Նրանք առաջարկում են Աստվածաշնչի ուսումնասիրության անվճար դասընթաց ձեզ հարմար ժամին ու վայրում։ Մեզ հետ կարող եք կապ հաստատել մեր կայքի միջոցով՝ www.ps8318.com։