Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

2. Անկեղծություն և ազնվություն

2. Անկեղծություն և ազնվություն

Պատճառներ՝ վստահելու աստվածաշնչին

2. Անկեղծություն և ազնվություն

Ազնվությունը վստահության հիմքն է։ Այն մարդուն, որը հայտնի է իր ազնվությամբ, թերևս կվստահեք, բայց եթե նա թեկուզ մեկ անգամ ձեզ խաբի, հավանաբար այլևս չեք վստահի նրան։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ գրողները ազնիվ մարդիկ են եղել։ Նրանք անկեղծորեն ներկայացրել են փաստերը։ Կարդալով Աստվածաշունչը՝ անհատը զգում է, որ նրանց գրածներն արժանահավատ են։

Սխալներ և թերություններ։ Աստվածաշնչի գրողները չեն թաքցրել սեփական սխալներն ու թուլությունները։ Մովսեսը գրեց իր այն սխալի մասին, որի համար թանկ էր վճարել (Թուոց 20։7–13)։ Ասափը բացատրեց, որ մի որոշ ժամանակ նախանձով էր նայում ամբարիշտ մարդկանց բարեկեցությանը (Սաղմոս 73։1–14)։ Հովնանը պատմեց իր անհնազանդության մասին, ինչպես նաև այն մասին, որ սկզբում դժգոհ էր, երբ Աստված ողորմություն ցուցաբերեց զղջացող մեղավորների հանդեպ (Յովնան 1։1–3; 3։10; 4։1–3)։ Մատթեոսը բացահայտորեն գրեց, որ ինքը լքեց Հիսուսին այն գիշերը, երբ նրան ձերբակալեցին (Մատթեոս 26։56

Եբրայերեն Գրությունները գրողները անթաքույց ներկայացրել են իրենց ազգակիցների բազմաթիվ տրտունջներն ու ըմբոստությունները (Բ Մնացորդաց 36։15, 16)։ Նրանք բացառություններ չեն արել, գրել են նույնիսկ իրենց իշխանների թերացումների մասին (Եզեկիէլ 34։1–10)։ Նմանատիպ ազնվություն է նկատվում նաև առաքյալների նամակներում։ Նրանք գրի են առել ինչպես առանձին քրիստոնյաների, այդ թվում նաև պատասխանատու անձանց, այնպես էլ առաջին դարի որոշ ժողովների լուրջ խնդիրների մասին (1 Կորնթացիներ 1։10–13; 2 Տիմոթեոս 2։16–18; 4։10

Գրել են զուտ ճշմարտությունը։ Աստվածաշնչի գրողները չեն խուսափել այն ճշմարտությունները հիշատակելուց, որոնք կարող են ոմանց անհարմար դրության մեջ դնել։ Առաջին դարի քրիստոնյաները անկեղծորեն ընդունում էին, որ իրենք սիրված չեն աշխարհի կողմից, այլ համարվում են «հիմարներ» և «անտոհմներ» (1 Կորնթացիներ 1։26–29)։ Գրողները նշել են, որ Հիսուսի առաքյալներին անվանում էին «անուսում և հասարակ» մարդիկ (Գործեր 4։13

Ավետարանագիրները չեն չափազանցրել փաստերը, որպեսզի ավելի գրավիչ կերպով ներկայացնեն Հիսուսին։ Ընդհակառակը՝ նրանք անկեղծորեն նշել են, որ Հիսուսը ծնվել է համեստ պայմաններում, աշխատավորի ընտանիքում, նա չի սովորել իր օրերի հեղինակավոր դպրոցներում, և որ նրա ունկնդիրների մեծամասնությունը մերժել է նրա պատգամը (Մատթեոս 27։25; Ղուկաս 2։4–7; Հովհաննես 7։15

Հստակ է, որ Աստվածաշունչը պարունակում է բազմաթիվ ապացույցներ, որ այդ գիրքը գրողները ազնիվ ու անկեղծ են եղել։ Իսկ նրանց ազնվությունը մղո՞ւմ է ձեզ վստահելու Աստվածաշնչին։

[Նկար 6–րդ էջի վրա]

Աստվածաշնչի գրողները, օրինակ՝ Հովնանը, գրել են իրենց սեփական սխալների մասին