Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Աստվածաշունչը գործնակա՞ն է այսօր

Աստվածաշունչը գործնակա՞ն է այսօր

«Իսկական երջանկություն եմ գտել»

ՀԻԼՏՈՆԸ շատ էր սիրում բռնցքամարտը։ Յոթ տարեկանում նա մասնակցում էր կռիվների թե՛ մրցահարթակներում, թե՛ այլ տեղերում։ Բարձր դասարաններում նա և իր ընկերները թափառում էին այստեղ-այնտեղ և առիթներ փնտրում, որ ծեծեն ինչ-որ մեկին։ Հիլտոնը պատմում է. «Ես զբաղվում էի գողությամբ, խաղամոլությամբ, նայում էի պոռնկագրություն, սեռական ոտնձգության էի ենթարկում կանանց և հայհոյում էի ծնողներիս։ Հայրս ու մայրս մտածում էին, թե երբեք չեմ փոխվի։ Դպրոցն ավարտելուց հետո հեռացա տնից»։

12 տարի անց, երբ Հիլտոնը տուն վերադարձավ, նրա ծնողները չէին կարողանում հավատալ իրենց աչքերին. նրանց որդին դարձել էր մեղմ, զուսպ ու հարգալից անձնավորություն։ Ի՞նչն էր օգնել նրան փոխվելու։ Երբ նա հեռու էր տնից, սկսեց լրջորեն մտածել իր կյանքի և ապագայի մասին։ Նաև որոշեց ուսումնասիրել Աստվածաշունչը՝ տեսնելու համար, թե արդյոք այն կարող է օգնել իրեն փոխելու իր ապրելակերպը։ Հիլտոնը պատմում է. «Ես սկսեցի կիրառել իմ սովորածը։ Աստիճանաբար ձերբազատվեցի իմ հին անձնավորությունից և հասկացա, թե որքան կարևոր է հետևել Եփեսացիներ 6։2, 3-ում գրված հորդորին, որտեղ ասվում է, որ պետք է պատվել ծնողներին։ Հիմա արդեն ոչ թե ցավ եմ պատճառում ծնողներիս, այլ ուրախացնում եմ նրանց սիրտը։ Այժմ կարող եմ ասել, որ վերջապես իսկական երջանկություն եմ գտել»։

Հիլտոնի կյանքի պատմությունը հստակ ցույց է տալիս, որ Աստվածաշունչը գործնական է և ի զորու է փոխելու մարդուն (Եբրայեցիներ 4։12)։ Քննենք Աստվածաշնչում նշված մի քանի բարոյական արժեքներ, ինչպիսիք են, օրինակ, ազնվությունը, ինքնատիրապետումը, հավատարմությունը, սերը, և տեսնենք, թե ինչպես կարող են դրանք հարստացնել մեր կյանքը։