Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հավատում ենք մի Աստծո, որին գուցե չենք էլ ճանաչում

Հավատում ենք մի Աստծո, որին գուցե չենք էլ ճանաչում

Հավատում ենք մի Աստծո, որին գուցե չենք էլ ճանաչում

ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ երկու երրորդը հավատում է Աստծուն։ Սակայն երբ ավելի քան հազար մարդու խնդրեցին նկարագրել այն Աստծուն, որին հավատում են, գրեթե ամեն մի պատասխան տարբերվում էր մյուսներից։ «Գերմանացիները յուրովի են պատկերացնում Աստծուն. ինչքան՝ մարդ, այնքան՝ կարծիք»,— գրում է «Ֆոկուս» հանդեսը։ Ճիշտ է, գովելի է, երբ մարդ հավատում է Աստծուն, բայց մի՞թե ցավալի չէ, երբ նա հավատում է առանց հասկանալու, թե ինչպիսին է Աստված։

Աստծո էության վերաբերյալ նման անորոշ պատկերացումները տարածված են ոչ միայն Գերմանիայում. նման պատկերացումներ գոյություն ունեն նաև եվրոպական մյուս երկրներում։ Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում և Նիդերլանդներում անցկացված մի հետազոտության արդյունքներով պարզվեց, որ մեծ տարածում է գտել այն կարծիքը, թե «Աստված մի վերին ուժ է կամ մի աննկարագրելի գաղտնիք»։ Մասնավորապես երիտասարդների շրջանում, այդ թվում՝ նույնիսկ այն երիտասարդների, ովքեր հավատում են Աստծուն, նա առեղծված է համարվում։

Ճանաչո՞ւմ եք Աստծուն անձամբ

Հսկայական տարբերություն կա ինչ–​որ մեկի մասին իմանալու և նրան անձամբ ճանաչելու միջև։ Ինչ–​որ մեկի, օրինակ՝ անմատչելի միապետի, աշխարհահռչակ մարզիկի կամ էլ կինոաստղի մասին իմանալ՝ ընդամենը նշանակում է ընդունել, որ տվյալ անհատը գոյություն ունի։ Սակայն շատ ավելին է նշանակում անհատին անձամբ ճանաչելը։ Դա նշանակում է ծանոթ լինել այդ մարդու բնավորությանը, վարքագծին, զգացմունքներին, նախասիրություններին ու ապագայի պլաններին։ Անհատին անձամբ ճանաչելը հնարավորություն է տալիս մտերիմ հարաբերություններ հաստատել նրա հետ։

Հարյուր հազարավոր մարդիկ հանգել են այն եզրակացության, որ բավական չէ Աստծո մասին ընդամենը աղոտ պատկերացում ունենալ՝ պարզապես ընդունել, որ նա գոյություն ունի։ Նրանք բավականաչափ քայլեր են ձեռնարկել Աստծուն ավելի մոտիկից ճանաչելու համար։ Սակայն արժե՞ արդյոք այդպես վարվել. ի՞նչ են նրանք ասում այդ կապակցությամբ։ Գերմանիայի հյուսիսային մասում ապրող Փոլ անունով մի մարդ, որը շատ աղոտ պատկերացում ուներ Աստծո մասին, որոշեց նրան ավելի լավ՝ անձամբ ճանաչել։ Փոլը բացատրում է. «Աստծուն ճանաչելը ժամանակ և ջանք է պահանջում, բայց դա մեծ օգուտներ է բերում։ Արարչի հետ մտերիմ հարաբերություններ ունենալը մարդու առօրյան ավելի հաճելի է դարձնում»։

Արժե՞ ժամանակ ծախսել և ջանքեր գործադրել Աստծուն մոտիկից ճանաչելու համար։ Հաճեցեք կարդալ հաջորդ հոդվածը։

[մեջբերում 3–րդ էջի վրա]

Հսկայական տարբերություն կա ինչ–​որ մեկի մասին իմանալու և նրան անձամբ ճանաչելու միջև