Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիսուսը Ամենակարող Աստվա՞ծն է

Հիսուսը Ամենակարող Աստվա՞ծն է

Հիսուսը Ամենակարող Աստվա՞ծն է

Ի՞նչ են ասում մարդիկ

▪ «Այո՛, Հիսուսն Ամենակարող Աստված է»։

▪ «Հիսուսը Աստծու մարմնացումն էր երկրի վրա»։

Ի՞նչ է ասել Հիսուսը

▪ «Եթե սիրեիք ինձ, կուրախանայիք, որ ես Հոր մոտ եմ գնում, որովհետև Հայրը ավելի մեծ է, քան ես» (Հովհաննես 14։28)։ Հիսուսը գիտեր, որ ինքը հավասար չէ իր Հորը։

▪ «Ես բարձրանում եմ ի՛մ Հոր մոտ և ձե՛ր Հոր մոտ, ի՛մ Աստծու մոտ և ձե՛ր Աստծու մոտ» (Հովհաննես 20։17)։ Հիսուսը չասաց, որ ինքն Աստված է։ Նա Աստծու մասին խոսեց որպես առանձին Անձնավորության։

▪ «Ես ոչ թե ինձանից խոսեցի, այլ ինձ ուղարկող Հայրը՝ նա ինքը պատվեր տվեց ինձ, թե ի՛նչ պիտի ասեմ և ի՛նչ պիտի խոսեմ» (Հովհաննես 12։49)։ Հիսուսը սովորեցնում էր այն, ինչ սովորել էր իր Հորից։

ՀԻՍՈՒՍՆ ասաց, որ ինքը Աստծու Որդին է, ոչ թե Ամենակարող Աստվածը։ Եթե նա Աստված էր, ապա ո՞ւմ էր աղոթում (Մատթեոս 14։23; 26։26–29)։ Ճիշտ չի լինի մտածել, որ Հիսուսը ձևացնում էր, թե ինչ–որ մեկի հետ է խոսում։

Երբ աշակերտներից երկուսը խնդրեցին Հիսուսին Թագավորության մեջ իրենց հատուկ դիրքի արժանացնել, նա պատասխանեց. «Իմ աջ և ձախ կողմը նստելը ես չէ, որ տալիս եմ, այլ դա նրանցն է, ում համար որ պատրաստել է իմ Հայրը» (Մատթեոս 20։23)։ Ստե՞ց նրանց Հիսուսը, երբ ասաց, որ չունի այդպիսի իշխանություն։ Ո՛չ։ Ընդհակառակը՝ նա խոնարհաբար ընդունեց, որ միայն Աստված իշխանություն ունի այդպիսի որոշումներ կայացնելու։ Մի անգամ Հիսուսը նույնիսկ ասաց, որ կան բաներ, որ ոչ ոք չգիտի՝ ո՛չ հրեշտակները և ո՛չ էլ ինքը, այլ միայն իր Հայրը գիտի (Մարկոս 13։32

Արդյո՞ք Հիսուսը Աստծուց ցածր էր միայն այն ժամանակ, երբ երկրի վրա էր։ Ո՛չ։ Աստվածաշնչից իմանում ենք, որ իր մահից ու հարությունից հետո էլ Հիսուսը ստորադաս դիրք է զբաղեցնում։ Պողոս առաքյալը հիշեցնում է մեզ, որ «Քրիստոսի գլուխը Աստված է» (1 Կորնթացիներ 11։3)։ Աստվածաշունչն ասում է, որ ապագայում, «երբ ամեն բան հպատակեցված լինի նրան, այդ ժամանակ Որդին ինքն էլ կհպատակվի այն Մեկին, որը բոլոր բաները հպատակեցրեց նրան», որպեսզի Աստված իշխանություն ունենա ամեն բանի վրա (1 Կորնթացիներ 15։28

Պարզ է, ուրեմն, որ Հիսուսը Ամենակարող Աստված չէ։ Այդ պատճառով նա իր Հորը կոչեց նաև «իմ Աստված» (Հայտնություն 3։2, 12; 2 Կորնթացիներ 1։3, 4) *։

[ծանոթագրություն]

^ պարբ. 12 Այս մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքում (էջ 201–204)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[Մեջբերում 7–րդ էջի վրա]

Հիսուսն ասաց, որ կան բաներ, որ ոչ ոք չգիտի՝ ո՛չ հրեշտակները և ո՛չ էլ ինքը, այլ միայն իր Հայրը գիտի