Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ո՞ւր է կորել ամանորյա տրամադրությունը

Ո՞ւր է կորել ամանորյա տրամադրությունը

«Տոն օրերին մարդիկ հեշտությամբ ընկնում են հոգսերի ծանրության տակ։ Նրանք պարտավորված են զգում նշելու այդ տոները և այնքան զբաղված են լինում, որ չեն հասցնում ընտանիքի անդամների ու ընկերների հետ ժամանակ անցկացնել։ Ուրախության փոխարեն նրանք երբեմն սթրես են ապրում» (ՕԿԼԱՀՈՄԱՅԻ [ԱՄՆ] ՆԱԽԿԻՆ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ԲՐԱԴ ՀԵՆՐԻ, 2008Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23)։

ՍՈՒՐԲ ծննդյան օրերին հեռուստատեսային ծրագրերը, երգերը և ֆիլմերը տոնական ուրախ տրամադրություն են հաղորդում։ Ի՞նչ ես կարծում, այդ օրերին ի՞նչը պետք է կարևոր լինի մարդկանց համար։

  • Հիշել Հիսուս Քրիստոսին։
  • Ուրախություն ստանալ տալուց։
  • Օգնել կարիքավորներին։
  • Ընտանիքով հավաքվել։
  • Խաղաղություն ունենալ։

Ինչպես նահանգապետ Բրադ Հենրին է նշել, Սուրբ ծննդյան օրերին շատերը այնքան զբաղված են լինում, որ չեն կարողանում իրականացնել վերը նշված կետերից որևէ մեկը։ Մարդիկ հաճախ լինում են եռուզեռի մեջ, սթրեսային վիճակում և գնումներով տարված։ Արդյո՞ք անհնար է այդ օրերին ուրախ լինել և սեր դրսևորել մարդկանց հանդեպ, ինչպես ակնկալվում է։

Աստվածաշունչը բոլորիս հորդորում է հիշել Հիսուս Քրիստոսին, առատաձեռն լինել, օգնել կարիքավորներին և ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ։ Այն նաև սովորեցնում է, թե ինչպես կարող ենք խաղաղություն ունենալ մարդկանց հետ։ Այս հոդվածաշարում չենք խոսի այն մասին, թե ինչու ոմանք չեն նշում Սուրբ ծնունդը *, այլ կքննենք հետևյալ հարցերը։

  • Ոմանց կարծիքով՝ ո՞րն է Սուրբ ծնունդը նշելու պատճառը։
  • Ինչո՞ւ այդ օրերին մարդիկ չեն կարողանում ուրախ լինել և սեր դրսևորել ուրիշների հանդեպ։
  • Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքներն են օգնել միլիոնավոր մարդկանց գտնելու ավելի մեծ ուրախություն, քան տալիս է Սուրբ ծնունդը։

^ պարբ. 10 Իմանալու համար, թե Սուրբ ծնունդը չնշելու ինչ աստվածաշնչյան հիմքեր կան, տե՛ս «Ինչո՞ւ ոմանք չեն նշում Սուրբ ծնունդը» հոդվածը, էջ 10։