Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ

Ինչո՞ւ են Եհովայի վկաները քարոզում

Ինչո՞ւ են Եհովայի վկաները քարոզում

Եհովայի վկաները հայտնի են հատկապես իրենց լայնածավալ քարոզչական գործունեությամբ։ Մենք քարոզում ենք տնից տուն, հասարակական վայրերում և առհասարակ ամեն տեղ, որտեղ հանդիպում ենք մարդկանց։ Ինչո՞ւ ենք կատարում այդ գործը։

Մեր քարոզչական գործով փառաբանում ենք Աստծուն և հայտնի ենք դարձնում նրա անունը (Եբրայեցիներ 13։15)։ Նաև այդպիսով կատարում ենք Հիսուս Քրիստոսի տված հետևյալ հանձնարարությունը. «Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք.... սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթեոս 28։19, 20

Բացի այդ, մենք քարոզում ենք մարդկանց, քանի որ սիրում ենք նրանց (Մատթեոս 22։39)։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ ամեն մարդ ունի իր համոզմունքները, և որ մեր քարոզած լուրը գուցե չհետաքրքրի ամեն մեկին։ Այդուհանդերձ, գիտենք, որ Աստվածաշնչի ճշմարտությունները կարող են փրկել մարդկանց կյանքը։ Ահա թե ինչու մենք «առանց դադարի շարունակում ենք սովորեցնել ու Քրիստոսի՝ Հիսուսի մասին բարի լուրը հռչակել», ինչպես որ վարվում էին առաջին դարի քրիստոնյաները (Գործեր 5։41, 42

Հասարակագետ Անտոնիո Կովա Մադուրոն գրել է, որ «Եհովայի վկաները մեծ ջանքեր են թափում, դժվարություններ են կրում, անգամ զոհում են իրենց ողջ ուժերն ու միջոցները.... որ Սուրբ Գրքի խոսքերը հասցնեն աշխարհի ամենահեռավոր անկյունները» («El Universal» թերթ, Վենեսուելա)։

Մեր գրականությունը ընթերցող մարդկանցից շատերը Եհովայի վկաներ չեն։ Բացի այդ, Վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրող միլիոնավոր մարդիկ պատկանում են այլ կրոնների։ Սակայն այդ մարդիկ ուրախ են և երախտապարտ, որ Եհովայի վկաները այցելում են իրենց։

Գուցե ունենաք այլ հարցեր Եհովայի վկաների վերաբերյալ։ Կարող եք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ՝

  • դիմելով Եհովայի վկաներից որևէ մեկին

  • այցելելով մեր վեբ կայք՝ www.ps8318.com

  • ներկա լինելով մեր հանդիպումներին (մուտքն ազատ է)։