Ելք 18։1-27

18  Մադիանի քահանա Հոթորը՝ Մովսեսի աները+, լսեց այն ամենի մասին, ինչ Աստված արել էր Մովսեսի և իր Իսրայել ժողովրդի համար, թե ինչպես էր Եհովան Իսրայելին հանել Եգիպտոսից+։  Ուստի Մովսեսի աներ Հոթորը վերցրեց Սեպփորային՝ Մովսեսի կնոջը, որին Մովսեսը տուն էր ուղարկել,  նաև նրա երկու որդիներին+, որոնցից մեկի անունը Գերսամ*+ էր, քանի որ Մովսեսն ասել էր՝ «պանդուխտ եղա օտար երկրում»,  իսկ մյուսի անունը՝ Եղիեզեր*+, քանի որ նա ասել էր՝ «իմ հոր Աստվածը իմ օգնականն է, նա ազատեց ինձ փարավոնի սրից»+։  Մովսեսի աներ Հոթորը, նրա որդիներն ու կինը եկան Մովսեսի մոտ՝ անապատ՝ ճշմարիտ Աստծու լեռան մոտ+, որտեղ նա ճամբար էր դրել։  Հետո նա տեղեկացրեց Մովսեսին. «Ես՝ քո աներ Հոթորս+, քեզ մոտ եմ եկել քո կնոջ ու նրա երկու որդիների հետ»։  Մովսեսն իսկույն դուրս եկավ՝ իր աներոջը դիմավորելու, մինչև գետին խոնարհվեց նրա առաջ ու համբուրեց նրան+, և միմյանց որպիսությունը հարցնելուց հետո վրանը մտան։  Մովսեսն իր աներոջը պատմեց այն ամենի մասին, ինչ Եհովան արել էր փարավոնին ու Եգիպտոսին հանուն Իսրայելի+, նաև այն բոլոր դժվարությունների մասին, որոնց բախվել էին ճանապարհին+, և թե ինչպես էր Եհովան ազատագրում նրանց+։  Հոթորն էլ ուրախացավ այն բոլոր բարի բաների համար, որ Եհովան արել էր Իսրայելին՝ նրան ազատելով Եգիպտոսի ձեռքից+։ 10  Ուստի Հոթորն ասաց. «Օրհնյա՜լ լինի Եհովան, որն ազատեց ձեզ Եգիպտոսի ու փարավոնի ձեռքից, որն ազատեց ժողովրդին Եգիպտոսի ձեռքի տակից+։ 11  Հիմա ես գիտեմ, որ Եհովան ավելի մեծ է, քան մյուս բոլոր աստվածները+։ Դա երևում է այն բանից, թե ինչ եղավ, երբ եգիպտացիները հանդգնությամբ վարվեցին իսրայելացիների հետ»։ 12  Այնուհետև Մովսեսի աներ Հոթորը ողջակեզ ու զոհեր բերեց Աստծուն+, և Ահարոնն ու Իսրայելի բոլոր երեցները եկան, որ Մովսեսի աներոջ հետ հաց ուտեն ճշմարիտ Աստծու առաջ+։ 13  Հաջորդ օրը Մովսեսը սովորականի պես նստեց ժողովրդին դատելու+. ժողովուրդը առավոտից երեկո կանգնած էր Մովսեսի առաջ։ 14  Մովսեսի աները տեսավ այն ամենը, ինչ նա անում էր ժողովրդի համար, ուստի ասաց. «Այս ի՞նչ ես անում ժողովրդին։ Ինչո՞ւ ես մենակ նստում, իսկ ողջ ժողովուրդը առավոտից երեկո կանգնած է քո առաջ»։ 15  Մովսեսը պատասխանեց իր աներոջը. «Ժողովուրդը գալիս է ինձ մոտ՝ Աստծուց հարցնելու+։ 16  Երբ նրանք լուծելու գործ են ունենում+, բերում են ինձ մոտ, և ես դատում եմ երկու կողմերի միջև ու իմացնում եմ ճշմարիտ Աստծու որոշումներն ու նրա օրենքները»+։ 17  Մովսեսի աներն էլ ասաց նրան. «Այդպես անելը լավ չէ։ 18  Դու հաստատ կհյուծվես, ինչպես դու, այնպես էլ քեզ մոտ եղող ժողովուրդը, որովհետև այս գործը չափազանց մեծ բեռ+ է քեզ համար։ Դու մենակ չես կարող դա անել+։ 19  Այժմ ձայնիս լսիր+։ Քեզ խորհուրդ տամ, և Աստված քեզ հետ կլինի+։ Դու ճշմարիտ Աստծու առաջ ժողովրդի ներկայացուցիչը+ եղիր և ինքդ ներկայացրու գործերը ճշմարիտ Աստծուն+։ 20  Դու նրանց զգուշացրու, թե ինչ կանոններ ու օրենքներ կան+, և իմացրու նրանց այն ճանապարհը, որով պետք է քայլեն, և այն աշխատանքը, որ պետք է անեն+։ 21  Սակայն ամբողջ ժողովրդի միջից ընտրիր ընդունակ տղամարդկանց+, որ վախենում են Աստծուց+, հուսալի տղամարդկանց+, որ ատում են անարդար եկամուտը+, և նրանց հազարապետներ+, հարյուրապետներ, հիսնապետներ և տասնապետներ նշանակիր+։ 22  Նրանք թող դատեն ժողովրդին ամեն անգամ, երբ կարիք լինի. յուրաքանչյուր մեծ գործ թող քեզ մոտ բերեն+, իսկ յուրաքանչյուր փոքր գործ թող իրենք դատեն։ Այդպես թեթևացրու քո բեռը, և նրանք թող քեզ հետ կրեն այն+։ 23  Եթե անես այս բանը, և Աստված էլ պատվիրի քեզ, այդ դեպքում կկարողանաս դիմանալ, ու բացի դրանից, այս ողջ ժողովուրդը խաղաղությամբ իր տեղը կգնա»+։ 24  Մովսեսն անմիջապես լսեց իր աներոջ ձայնին և արեց նրա բոլոր ասածները+։ 25  Մովսեսն ամբողջ Իսրայելից ընտրեց ընդունակ տղամարդկանց և նրանց ժողովրդի գլխավորներ նշանակեց+՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ և տասնապետներ։ 26  Ամեն անգամ, երբ կարիք էր լինում, նրանք դատում էին ժողովրդին։ Դժվար գործերը բերում էին Մովսեսի մոտ+, իսկ բոլոր փոքր գործերը իրենք էին դատում։ 27  Դրանից հետո Մովսեսն իր աներոջը+ ճանապարհ դրեց, և նա գնաց իր երկիրը։

Ծանոթագրություններ

Նշ. է «պանդուխտ այն վայրում»։
Նշ. է «իմ Աստվածը օգնական է»։