2 Կորնթացիներ 6։1-18

6  Համագործակցելով նրա հետ+՝ մենք նաև խնդրում ենք ձեզ, որ ընդունելով Աստծու անզուգական բարությունը՝ աչքաթող չանեք դրա նպատակը+։  Նա ասում է. «Ընդունելի ժամանակ ես լսեցի քեզ և փրկության օրը օգնեցի»+։ Ահա հիմա՛ է այդ ընդունելի ժամանակը+։ Ահա հիմա՛ է փրկության օրը+։  Ոչ մի ձևով մենք գայթակղության որևէ առիթ չենք տալիս+, որպեսզի մեր ծառայությունը չպախարակվի+,  այլ բոլոր առումներով մեզ երաշխավորում ենք+ իբրև Աստծու ծառաների՝ համբերությամբ հանձն առնելով շատ փորձություններ՝ նեղությունները, կարիքի մեջ լինելը, դժվարությունները+,  ծեծերը, բանտերը+, անկարգությունները, տքնաջան աշխատանքը, անքուն գիշերները, սովածությունը+։  Մենք ցույց ենք տալիս, որ Աստծու ծառաներն ենք՝ մաքրությամբ, գիտելիքներով, համբերատարությամբ+, բարությամբ+, սուրբ ոգով, կեղծավորությունից զերծ սիրով+,  ճշմարտացի խոսքերով, Աստծու զորությամբ+, նաև արդարության զենքերով+՝ աջ ու ձախ ձեռքերում բռնած,  փառքով և անպատվությամբ, գովասանքով և մեղադրանքով։ Մեզ համարում են խաբեբաներ+, բայց մենք ճշմարտախոսներ ենք,  համարում են ոչ հայտնի, բայց ճանաչված ենք+, համարում են մեռնողներ, բայց ահա մենք ողջ ենք+, համարում են պատժվածներ+, բայց մենք մահվան մատնված չենք+, 10  համարում են տխուր մարդիկ, սակայն միշտ ուրախ ենք, համարում են աղքատ, սակայն շատերին ենք հարստացնում, համարում են ոչինչ չունեցողներ, բայց մենք ամեն ինչ ունենք+։ 11  Մենք անկեղծորեն ենք խոսում ձեզ հետ, կորնթացինե՛ր, մեր սիրտը+ ընդլայնված է։ 12  Մենք արտահայտում ենք մեր զգացմունքները ձեր հանդեպ+, բայց դուք զսպում եք ձեր ջերմ զգացմունքները+։ 13  Ուստի դուք էլ նույնը արեք (ինչպես իմ զավակների հետ եմ խոսում)+, դուք նույնպես ընդլայնեք ձեր սրտերը։ 14  Անհավատների հետ անհավասար լծակից մի՛ եղեք+, որովհետև ի՞նչ ընկերակցություն ունի արդարությունը անօրենության հետ+։ Կամ ի՞նչ ընդհանուր բան ունի լույսը խավարի հետ+։ 15  Ի՞նչ ներդաշնակություն կա Քրիստոսի և Բելիարի* միջև+։ Կամ ի՞նչ բաժին+ ունի հավատացյալը անհավատի հետ։ 16  Եվ ի՞նչ ընդհանուր բան կա Աստծու տաճարի և կուռքերի միջև+։ Մենք կենդանի Աստծու տաճար ենք+, ինչպես որ Աստված ասաց. ««Ես կբնակվեմ նրանց մեջ+ և կքայլեմ նրանց մեջ, ես նրանց Աստվածը կլինեմ, և նրանք իմ ժողովուրդը կլինեն»+։ 17  «Ուստի դո՛ւրս եկեք նրանց միջից ու զատվեցե՛ք,– ասում է Եհովան,– և այլևս անմաքուր բանի մի՛ դիպեք»+, «և ես կընդունեմ ձեզ»+։ 18  «Ես ձեզ հայր կլինեմ+, իսկ դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք»+,– ասում է Եհովան՝ Ամենակարողը»+։

Ծանոթագրություններ

Նշ. է «անպիտան»։ Ակնարկում է Չարին՝ Սատանային։