3 Հովհաննես 1։1-14

 Ես՝ երեցս*+, գրում եմ սիրելի Գայոսին, որին իսկապես սիրում եմ+։  Սիրելի՛ եղբայր+, աղոթում եմ, որ ամեն ինչում հաջողություն ունենաս և առողջ լինես+, ինչպես միշտ։  Շատ ուրախացա, երբ եղբայրները եկան ու վկայեցին այն մասին, որ դու կառչած ես ճշմարտությանը և շարունակում ես քայլել այդ ճշմարտության մեջ+։  Երախտագետ լինելու ավելի մեծ պատճառ չունեմ, քան այն, երբ լսում եմ, որ իմ զավակները շարունակում են ճշմարտության մեջ քայլել+։  Սիրելի՛ եղբայր, դու հավատարիմ ես ամեն ինչում, որ անում ես եղբայրների համար+, այդ թվում անծանոթների+,  որոնք ժողովի առաջ վկայեցին քո սիրո մասին։ Խնդրում եմ, որ ճանապարհ դնես նրանց այնպես, ինչպես հաճելի է Աստծուն+,  քանի որ նրա անվան համար է, որ ճանապարհ դուրս եկան՝ առանց այլազգի մարդկանցից որևէ բան վերցնելու+։  Ուստի մենք պարտավոր ենք այսպիսիներին հյուրասիրությամբ ընդունել+, որպեսզի համագործակիցներ լինենք ճշմարտության մեջ+։  Ես մի բան գրեցի ժողովին, բայց Դիոտրեֆեսը, որը սիրում է նրանց մեջ առաջինը լինել+, մեզնից ոչ մի բան+ հարգանքով+ չի ընդունում։ 10  Դրա համար էլ, եթե գամ, կհիշեցնեմ այն գործերը, որ նա անում է+՝ չար խոսքերով շատախոսելով+ մեր մասին։ Եվ դրանով էլ չբավարարվելով՝ ոչ միայն ինքը հարգանքով չի ընդունում եղբայրներին+, այլև ընդունել+ ցանկացողներին էլ փորձում է խանգարել+ ու վռնդել+ ժողովից։ 11  Սիրելի՛ եղբայր, ընդօրինակիր ոչ թե չարը, այլ բարին+։ Ով բարիք է գործում, Աստծուց է+, իսկ ով չարիք է գործում, Աստծուն չի տեսել+։ 12  Դեմետրիոսի մասին բոլորը լավ վկայություն են տալիս+ թե՛ եղբայրները և թե՛ ճշմարտությունը։ Իրականում, մենք էլ ենք վկայում+, և դու գիտես, որ մեր տված վկայությունը ճշմարիտ է+։ 13  Շատ բաներ ունեմ քեզ ասելու, բայց չեմ ուզում թանաքով ու գրչով քեզ գրել+։ 14  Հույս ունեմ, որ շուտով քեզ կտեսնեմ, և երես առ երես կխոսենք+։ Խաղաղությո՛ւն քեզ+։ Եղբայրները իրենց բարևներն են ուղարկում քեզ+։ Իմ կողմից բարևիր+ եղբայրներին՝ ամեն մեկին անհատապես։

Ծանոթագրություններ

Կամ՝ «տարեցս»։