Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մովսեսի պես խոնարհ ու հեզ լինեմ

Մովսեսի պես խոնարհ ու հեզ լինեմ

Բեռնել

  1. 1. Երբ Մովսեսը փոքր էր, հեզ էր ու լսող։

    Իր հոր և մոր խրատը սիրում էր ողջ սրտով։

    Ուստի երբ ծնողներս կրթեն, թող միշտ լսեմ։

    Թող ես էլ Մովսեսի պես խոնարհ ու հեզ լինեմ։

  2. 2. Մովսեսը երբ հովվում էր հոտերն անապատում,

    Աստված նրան կրթում էր, նա՝ ականջ դնում։

    Եհովայի խրատը սիրով թող միշտ լսեմ։

    Թող ես էլ Մովսեսի պես խոնարհ ու հեզ լինեմ։

  3. 3. Թեև նա առաջնորդ էր՝ քաջ, խոհեմ, ուշիմ,

    Մոտիկ մարդկանց խորհուրդը շատ թանկ էր իր սրտին։

    Ուստի երբ ընկերներս խորհուրդ տան, թող լսեմ։

    Թող ես էլ Մովսեսի պես խոնարհ ու հեզ լինեմ։

    (Վերջերգ)

    Եհովայի խրատը սիրով թող միշտ լսեմ։

    Թող ես էլ Մովսեսի պես խոնարհ ու հեզ լինեմ։