Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 106

Սեր դրսևորենք

Սեր դրսևորենք

(1 Կորնթացիներ 13։1–8)

  1. 1. Խոնարհ սրտով թող Աստծուն խնդրենք՝

    Օգնի, որ միշտ իր նման լինենք։

    Թող սերը մենք մշակենք նրա.

    Ոգու պտղի մասն է անբաժան։

    Եթե խոհեմ ենք, տաղանդ ունենք,

    Սակայն չունենք սեր, ոչինչ ենք մենք։

    Խնդրում ենք Հորը՝ մեր սերն աճի,

    Խոսքով հնչի և գործուն լինի։

  2. 2. Ծաղկում է սերը՝ տալով առատ։

    Անշահ սիրո հողն է միշտ պարարտ։

    Չունի նա ատելության կրակ.

    Ներում է ուրիշներին արագ։

    Ամուր է հալածանքի ներքո

    Եվ ծանր բեռն է կրում եղբոր։

    Ամեն ինչի դիմանում, տոկում,

    Այդ սերը չի վերջանում, կորչում։