Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 128

Տոկա մինչև վերջ

Տոկա մինչև վերջ

(Մատթեոս 24։13)

  1. 1. Սուրբ Գիրքը զորացնում է քեզ,

    Տալիս տոկունություն։

    Զտում է փորձությունը մեզ.

    Յահին ենք ապավինում։

    Հավատդ ամրացրու Խոսքով։

    Մոտ է օրն Աստծու. հիշիր։

    Քայլիր դու միշտ արդար ճամփով.

    Ամուր, անսասան եղիր։

  2. 2. Այն սերը, որ սկզբից ունես,

    Երբեք դու չթողնես։

    Ինչ փորձության էլ որ բախվես,

    Երբեք դու չնահանջես։

    Կասկածը քո միջից վանիր

    Ու երբեք մի՛ վախեցիր.

    Եհովան իր ոգով կօգնի.

    Քո ձեռքը նա չի թողնի։

  3. 3. Մինչև վերջ դու եղիր տոկուն,

    Որ քո հոգին փրկվի։

    Եհովան էլ կյանքի գրքում

    Անունդ կփորագրի։

    Ձգտիր տոկալ ամեն ինչում՝

    Արարչին միշտ հուսալով։

    Կյանքով քո հաճեցրու Աստծուն.

    Նա քեզ կլցնի խինդով։