Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 146

«Ամեն բան նոր եմ անում»

«Ամեն բան նոր եմ անում»

(Հայտնություն 21։1–5)

  1. 1. Նստած է Հիսուսը փառքի աթոռին.

    Հստակ է նշանը. սպասենք վերջին։

    Երկինքը մաքրեց ու գցեց Չարին.

    Շուտով տիրելու է նա ողջ երկրին։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ցնծանք. ահա խորանն Աստծու.

    Մեզ հետ է նա բնակվելու։

    Պիտի կորչեն վիշտն ու ցավերն անհետ,

    Ջնջվի մահվան խայթոցը առհավետ։

    «Ահա ամեն բան նոր եմ ես անում».

    Յահի խոսքն է հաստատուն։

  2. 2. Նոր Երուսաղեմն ամեն ոք թող տեսնի.

    Շողում է սիրուն հարսնացուն Գառի։

    Հագին քարերով թանկ նա զգեստ ունի։

    Եհովան նրա լույսը կլինի։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ցնծանք. ահա խորանն Աստծու.

    Մեզ հետ է նա բնակվելու։

    Պիտի կորչեն վիշտն ու ցավերն անհետ,

    Ջնջվի մահվան խայթոցը առհավետ։

    «Ահա ամեն բան նոր եմ ես անում».

    Յահի խոսքն է հաստատուն։

  3. 3. Աստծու մեծ փառքով է քաղաքն այդ լցված.

    Ցերեկ ու գիշեր դարպասներն են բաց։

    Ազգերը, նրա վառ լույսով պատված,

    Պիտի ընթանան։ Դե՛, ցոլանք սրտանց։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ցնծանք. ահա խորանն Աստծու.

    Մեզ հետ է նա բնակվելու։

    Պիտի կորչեն վիշտն ու ցավերն անհետ,

    Ջնջվի մահվան խայթոցը առհավետ։

    «Ահա ամեն բան նոր եմ ես անում».

    Յահի խոսքն է հաստատուն։