Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 32

Եհովայի կողքը կանգնիր

Եհովայի կողքը կանգնիր

(Ելք 32։26)

  1. 1. Կեղծ կրոնի բաժակից խմելով՝

    Մենք շատ ծարավ էինք, լի խռովքով։

    Բայց ավետիսը սրտանց լսելով՝

    Մենք լցվեցինք մեծ հույսով։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Հորը տուր քո սիրտը, կողքը դու կանգնիր։

    Յահը չի թողնի քեզ. ձեռքը պինդ բռնիր։

    Տար դու ավետիսը՝ լուրն ազատության։

    Թող որ տարածվի վառ լույսն Արքայության։

  2. 2. Մեծ եռանդով ուս ուսի ծառայենք,

    Ճշմարտությունը մարդկանց քարոզենք։

    Ամենուրեք բոլորին կոչ անենք.

    «Վեհ Արարչին մոտեցեք»։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Հորը տուր քո սիրտը, կողքը դու կանգնիր։

    Յահը չի թողնի քեզ. ձեռքը պինդ բռնիր։

    Տար դու ավետիսը՝ լուրն ազատության։

    Թող որ տարածվի վառ լույսն Արքայության։

  3. 3. Մի՛ վախեցիր ու եղիր համարձակ,

    Ինչ էլ անի Բանսարկուն սանձարձակ։

    Յահն է օգնում իր ուժով բացարձակ.

    Նա է Բարձրյալը միակ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Հորը տուր քո սիրտը, կողքը դու կանգնիր։

    Յահը չի թողնի քեզ. ձեռքը պինդ բռնիր։

    Տար դու ավետիսը՝ լուրն ազատության։

    Թող որ տարածվի վառ լույսն Արքայության։