Անցնել բովանդակությանը

Բրիտանիայի մասնաճյուղի նկարների ալբոմ 1 (հունվար-օգոստոս, 2015թ.)

Բրիտանիայի մասնաճյուղի նկարների ալբոմ 1 (հունվար-օգոստոս, 2015թ.)

Բրիտանիայում Եհովայի վկաները Լոնդոնի Միլ-Հիլ շրջանում գտնվող իրենց մասնաճյուղը տեղափոխում են մոտ 70կմ դեպի արևելք՝ Չելմսֆորդ (Էսսեքս) քաղաքից ոչ հեռու։ 2015թ. հունվարից օգոստոսն ընկած ամիսներին աշխատողները օժանդակ շինություններ են կառուցել, որպեսզի սկսեն շինարարական աշխատանքները։

Հունվարի 23, 2015—Մասնաճյուղի շինհրապարակ

Տեղի իշխանությունների թույլտվությամբ աշխատողները տարածքը մաքրում են կտրված ծառերից, որպեսզի սկսեն շինարարական աշխատանքները։ Համապատասխան քայլեր են ձեռնարկվել, որ աշխատանքներն ավարտվեն նախքան թռչունների՝ բույն դնելու սեզոնի սկսվելը։ Շինարարները փայտե տաշեղները լցնում են ճանապարհի վրա՝ այն անվտանգ դարձնելու համար, իսկ գերանները պահում են շինարարության համար։

Հունվարի 30, 2015—Ժամանակավոր ճաշարան

Էլեկտրիկը վարդակներ է տեղադրում էկրանների համար։ Այս կառույցը նախկինում մոթել է եղել։ Այժմ այն վերածում են խոհանոցի ու ճաշարանի։ Շինարարները տեղադրված էկրաններով կկարողանան դիտել հոգևոր ծրագրերը՝ առավոտյան երկրպագությունն ու Բեթելի ընտանիքի «Դիտարանի» ուսումնասիրությունը։

Փետրվարի 23, 2015—Մասնաճյուղի շինհրապարակ

Աշխատողները ցանկապատում են շինհրապարակի մեծ մասը։ Այդ վայրը գյուղական տարածք է։ Քայլեր են ձեռնարկվում, որպեսզի շինարարության պատճառով հնարավորինս քիչ վնասներ հասցվեն բնությանն ու կենդանական աշխարհին։ Օրինակ՝ ցանկապատը գետնից 20սմ բարձր է արվել, որպեսզի գորշուկները գիշերները կարողանան անցնել ցանկապատի տակով և իրենց համար կեր հայթայթել։

Փետրվարի 23, 2015—Մասնաճյուղի շինհրապարակ

Կառուցվում է ժամանակավոր ճանապարհ, որը ժամանակավոր բնակելի շինությունները կկապի գլխավոր շինհրապարակի հետ։

Մարտի 5, 2015—Մասնաճյուղի շինհրապարակ

Տեսարան՝ արևելյան կողմից։ Երևում է ժամանակավոր ճանապարհը, որի շինարարությունն ավարտվել է։ Ձախ կողմում պատկերված շինությունները վերածում են շինարարների համար նախատեսված կացարանների։ Ճանապարհը այդ շինություններից տանում է դեպի գլխավոր շինհրապարակ։ Հարակից դաշտերում կտեղադրվեն տնակներ։

Ապրիլի 20, 2015—Ժամանակավոր բնակելի շինություններ

Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամներից մեկը և գլխավոր վարչության մի ներկայացուցիչ այցելեցին շինարարների խմբին։ Այդ շաբաթ հատուկ հանդիպում տեղի ունեցավ, որը հեռարձակվեց Բրիտանիայի և Իռլանդիայի բոլոր Թագավորության սրահներում։ Դրա նախորդ երեկոյան հայտարարվել էր, որ Չելմսֆորդի քաղաքապետարանը նախնական հավանություն է տվել, որ նախագիծը իրագործվի։

Մայիսի 13, 2015—Օժանդակ շինհրապարակ

Շինարարները քայլեր են ձեռնարկում երկու մեծ կաղնու ծառերի արմատները պաշտպանելու համար, քանի որ այս ճանապարհով է անցնում օժանդակ շինհրապարակից դեպի գլխավոր շինհրապարակ գնացող ծանր տեխնիկան։

Մայիսի 21, 2015—Ժամանակավոր բնակելի շինություններ

Աշխատողները հորեր են փորում, որ ստորգետնյա ցանցեր տեղադրեն ժամանակավոր կացարանների համար։ Հետևի պլանում երևում են առաջին 50 կառույցները, որոնցում կբնակվեն շինարարները նախագիծն իրականացնելու ընթացքում։

Հունիսի 16, 2015—Ժամանակավոր բնակելի շինություններ

Ջրմուղագործը ջրի խողովակներ է տեղադրում ժամանակավոր բնակելի շինություններից մեկում։

Հունիսի 16, 2015—Ժամանակավոր բնակելի շինություններ

Տեսարան՝ արևելյան կողմից։ Երևում են ժամանակավոր տնակները և նոր տնակների համար գցված հիմքերը։ Ձախ կողմում շինարարների համար նախատեսված կացարանն է, որտեղ նաև ճաշարանն է։ Մասնաճյուղը կկառուցվի հետևի պլանի կենտրոնական մասում։

Հունիսի 16, 2015—Ժամանակավոր բնակելի շինություններ

Մասնագետը միակցում է օպտիկամանրաթելային մալուխները հեռահաղորդակցության սենյակում։ Նախագծի հենց սկզբից համակարգչային ցանցի և ինտերնետ կապի կարիք կար կարգավորելու համար շինարարության բոլոր գործերը, կապ հաստատելու համար ուրիշ մասնաճյուղերի, ինչպես նաև գլխավոր վարչության հետ, որը վերահսկում է բոլոր քայլերը։

Հուլիսի 6, 2015—Մասնաճյուղի շինհրապարակ

Աշխատողը GPS սարքավորման միջոցով փնտրում է փորված հորերը։ Հորերը հնագետներին օգնում են հետազոտելու տարածքը նախքան շինարարության սկսվելը։ Թեև Չելմսֆորդի մերձակայքում հռոմեացիներ են բնակվել, մինչև հիմա կատարված հետազոտական աշխատանքների ընթացքում փորված 107 հորերից ոչ մի կարևոր արտեֆակտ չի հայտնաբերվել։

Հուլիսի 6, 2015—Օժանդակ շինհրապարակ

Պատրաստում են դռան շրջանակ։ Օժանդակ շինհրապարակի որոշ շինություններ փոփոխությունների են ենթարկվել ու վերածվել են արհեստանոցների։ Այստեղ նաև լինելու են ժամանակավոր գրասենյակներ ու սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված սենյակներ։

Հուլիսի 6, 2015—Օժանդակ շինհրապարակ

Ինքնաթափը հողով են լցնում։

Հուլիսի 7, 2015—Մասնաճյուղի շինհրապարակ

34 հեկտար տարածությամբ բրիտանական գյուղատարածքի տեսարանը՝ հարավային կողմից։ Մոտակայքում գտնվող գլխավոր ճանապարհով (նկարում չի երևում) կարելի է արագ հասնել նավահանգիստներ, օդանավակայաններ և Լոնդոն։

Հուլիսի 23, 2015—Մասնաճյուղի շինհրապարակ

Աշխատողները քանդում են արդեն գոյություն ունեցող կառույցները, որ մաքրեն տարածքը՝ նոր մասնաճյուղի շինարարության համար։

Օգոստոսի 20, 2015—Օժանդակ շինհրապարակ

60 տոննա բեռնաբարձությամբ կռունկը իջեցնում է հավաքովի խցիկի մի մասը։ Առջևի պլանում երևում են մյուս խցիկների համար դրված հիմքերը։ Այդ խցիկները կօգտագործվեն որպես գրասենյակներ՝ աշխատանքները կոորդինացնելու համար։