Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 2019
ԱՐԳԵՆՏԻՆԱ

Բուենոս Այրես (Արգենտինա)։ «Սերը երբեք չի վերջանում» 2019թ. միջազգային համաժողով. հաշվետվություն

Բուենոս Այրես (Արգենտինա)։ «Սերը երբեք չի վերջանում» 2019թ. միջազգային համաժողով. հաշվետվություն
  • Օրերը՝ դեկտեմբերի 13–15, 2019

  • Վայրը՝ «Յունիկո դե Լա Պլատա» մարզադաշտ (Բուենոս Այրես, Արգենտինա)

  • Լեզուները՝ անգլերեն, արգենտինական ժեստերի լեզու, իսպաներեն

  • Ներկաների բարձրագույն թիվը՝ 47 555

  • Մկրտվածների թիվը՝ 563

  • Միջազգային համաժողովի պատվիրակների թիվը՝ 6 300

  • Հրավիրված մասնաճյուղերը՝ Բոլիվիա, Իսպանիա, Իտալիա, Կենտրոնական Ամերիկա, Կենտրոնական Եվրոպա, Կորեա, Միացյալ Նահանգներ, Չեխիա-Սլովակիա, Չիլի, Պարագվայ, Պերու, Ռումինիա, Սկանդինավիա և Ֆինլանդիա

  • Հետաքրքիր դեպք. Մառա Անապիոսը, որը պատվիրակներին հյուրընկալած «Պանամերիկանո» հյուրանոցի վաճառքի մենեջերն է, ասաց. «Կարծում եմ՝ սա շատ կարևոր իրադարձություն է այս ներքին, տարածաշրջանային և գլոբալ կոնֆլիկտների ժամանակաշրջանում, որովհետև այն օրինակ է եղբայրասիրության, խաղաղության և սիրո, որոնց կարիքը մենք իրոք ունենք»:

 

Եղբայրներն ու քույրերը օդանավակայանում դիմավորում են պատվիրակներին:

Համաժողովից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ չորս եղբայրներ ներկայացնում են Եհովայի վկաներին:

Եղբայրներն ու քույրերը քայլում են դեպի մարզադաշտ:

Ներկաները ծափահարում են համաժողովի ծրագրի ժամանակ:

Մկրտության թեկնածուները մկրտվում են համաժողովի երեք լողավազաններից մեկում:

Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Քենեթ Կուկը ներկայացնում է կիրակի օրվա եզրափակիչ ելույթը։

Քույրերը, «LOVE» բառի տառերը ձեռքերում, լուսանկարվում են:

Տարազներ հագած պատվիրակները լուսանկարվում են։

Հրավիրված հատուկ լիաժամ ծառայողները կիրակի օրվա ծրագրի ավարտին ձեռքով են անում ներկաներին:

Երեկոյան միջոցառումներից մեկի ժամանակ տեղի եղբայրները պատվիրակների համար պարում են բեմի վրա: