Անցնել բովանդակությանը

Այն Թագավորությունը սրահը, որում տեղի է ունեցել հրաձգությունը։ Ի նշան ցավակցության՝ Համբուրգի քաղաքացիները և պետական պաշտոնյաները ծաղիկներ են դրել մուտքի առաջ

ՄԱՐՏԻ 20, 2023
ԳԵՐՄԱՆԻԱ

Համբուրգում զինված անձը կրակոցներ է արձակել ժողովի հանդիպման ներկաների վրա

Համբուրգում զինված անձը կրակոցներ է արձակել ժողովի հանդիպման ներկաների վրա

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2023 թ. մարտի 9-ին մի զինված հանցագործ հարձակվեց Համբուրգ-Վինտերհուդեի (Գերմանիա) Թագավորության սրահի վրա այն բանից հետո, երբ ավարտվել էր միջշաբաթյա հանդիպումը։ Նա սպանեց և վնասվածքներ հասցրեց մի քանի հավատակիցների, ինչից հետո ոստիկանները հասան Թագավորության սրահ և հրաձգությունը դադարեց։ Այնուհետև հանցագործը ինքնասպան եղավ։ Թե՛ տեղի, թե՛ ամբողջ աշխարհի Եհովայի վկաները երախտապարտ են տարբեր երկրների պաշտոնյաներին, կազմակերպություններին ու առանձին անհատներին՝ կարեկցանքի ու ցավակցական խոսքերի համար։

Տուժած հավատակիցներ

  • Ցավոք, 4 եղբայր, 2 քույր և վնասվածքներ ստացած մի քրոջ չծնված երեխան սպանվել են։

  • 2 եղբայր և 7 քույր վնասվածքներ են ստացել։

Օգնություն տուժածներին

  • Կենտրոնական Եվրոպայի մասնաճյուղի ներկայացուցիչները, տեղի երեցները և երկու շրջանային վերակացուներ մխիթարում ու աջակցում են տուժածներին։

Որպես միաբանված եղբայրություն՝ մենք աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր այս ողբերգության զոհն են դարձել։ Եհովան, լինելով «ամրոց՝ նեղության օրը», կօգնի մեզ ամուր մնալ այս դժվարին ժամանակներում, մինչ շարունակում ենք խաղաղ կերպով երկրպագություն մատուցել իրեն (Նաում 1։7