Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 2017
ՀՆԴԿԱՍՏԱՆ

Մուսսոնային անձրևները հեղեղել են Մումբայ քաղաքը

Մուսսոնային անձրևները հեղեղել են Մումբայ քաղաքը

Օգոստոսի 28-ով սկսված շաբաթվա ընթացքում մուսսոնային հորդառատ անձրևները հեղեղել են Հնդկաստանի Մումբայ քաղաքը, ինչի հետևանքով 14 հոգի զոհվել է։

Եհովայի վկաների՝ Հնդկաստանում գտնվող մասնաճյուղը տեղեկացնում է, որ Վկաներից ոչ ոք չի զոհվել կամ լուրջ վնասվածքներ չի ստացել։ Սակայն Վկաներին պատկանող մի քանի տներ հայտնվել են ջրի մեջ։ Տեղի Վկաները սնունդ են տրամադրել իրենց հավատակիցներին և օգնել մաքրելու նրանց վնասված տները։

Մասնաճյուղը շարունակում է վերահսկել իրավիճակը Մումբայում, ինչպես նաև Հնդկաստանի այն մասերում, որտեղ հեղեղներ են եղել։

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Հնդկաստան: Տոբիաս Դիաս, +91-9845476425