Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 2023
ՄԵՔՍԻԿԱ

«Օտիս» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի հարավարևմտյան ափերին

«Օտիս» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի հարավարևմտյան ափերին

2023 թ. հոկտեմբերի 25-ին «Օտիս» փոթորիկը ավերածություններ պատճառեց Մեքսիկայի հարավարևմտյան ափերին, որոնք գտնվում են Ակապուլկո տուրիստական քաղաքի մոտակայքում։ Վտանգավորության հինգերորդ աստիճանի այս փոթորիկը ավելի արագ ուժգնացավ, քան Խաղաղ օվկիանոսի տվյալ շրջանում երբևէ գրանցված այլ փոթորիկ։ Այն առաջացրեց կործանարար քամիներ, որոնց արագությունը ժամում կազմեց 265 կմ (165 մղոն), ինչպես նաև հորդառատ անձրևների և ուժեղ ջրհեղեղի պատճառ դարձավ։ Տեղեկություններ կան, որ վնասվել են մեծ թվով ճանապարհներ, շինություններ և ենթակառուցվածքներ։ Հազարավորներ մնացել են առանց էլեկտրականության։ Առնվազն 45 մարդ մահացել է։

Հետևյալ տվյալները հիմնված են տեղի եղբայրների նախնական հաշվետվության վրա։

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • Մեր հավատակիցներից ոչ ոք չի զոհվել կամ վնասվածքներ ստացել։

  • Ավելի քան 10 000 եղբայրներ ու քույրեր են ապրում տուժած տարածքում։

  • Ակապուլկոյում 1 համաժողովների սրահ լրջորեն վնասվել է։

Օգնություն աղետից տուժածներին

  • Շրջանային վերակացուները և երեցները հոգևորապես քաջալերում և հումանիտար օգնություն են տրամադրում տուժած տարածքներում բնակվողներին։

  • Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի 4 ներկայացուցիչներ հավատակիցներին քաջալերելու և աջակցելու նպատակով այցելեցին այդ տարածք։

  • Աղետից տուժածներին օգնելու կոմիտե է կազմվել՝ հումանիտար աշխատանքները կոորդինացնելու նպատակով։

Աղոթում ենք, որ Եհովան շարունակի խաղաղություն տալ և մխիթարել «Օտիս» փոթորկից տուժած մեր սիրելի եղբայրներին ու քույրերին (Փիլիպպեցիներ 4։6, 7