Անցնել բովանդակությանը

ՄԱՐՏԻ 11, 2021
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Նամակագրությունը շարունակում է հիանալի արդյունքներ բերել

Նամակագրությունը շարունակում է հիանալի արդյունքներ բերել

Շատ Եհովայի վկաներ ուրախություն են ստանում նամակների միջոցով բարի լուրը քարոզելուց։ ԱՄՆ-ից հետևյալ օրինակները ցույց են տալիս, որ սա բարի լուրը քարոզելու հիանալի մեթոդ է։

Քարլի Ռագլսը և նրա մայրը աստվածաշնչյան համար են ընտրում իրենց նամակում ներառելու համար

Օհայոյից 13-ամյա Քարլի Ռագլսը հասկացավ, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ նամակը, երբ իր ուղարկած նամակներից մեկին անսպասելի պատասխան ստացավ։

Մի օր Քարլին կանգնած էր իր տան մոտ, երբ մի մոտոցիկլետ մոտեցավ։ Մոտոցիկլավարի ձեռքին ծրար կար։ Նա բացականչեց. «Ո՞վ է ուղարկել ինձ այս նամակը»։ Քարլին հիշեց, որ դա իր գրած նամակն է։

Մինչ Քարլիի ծնողները կմոտենային, նա անվախորեն պատասխանեց. «Պարո՛ն, այդ ես եմ ուղարկել»։

Քարլին և նրա ծնողները զարմացան, երբ մոտոցիկլավարն ասաց. «Քո նամակը հենց այն էր, ինչ պետք էր ինձ»։ Նա պատմեց, որ այն իրեն շատ է մխիթարել, քանի որ այս համավարակի ընթացքում իրեն միայնակ էր զգում։ Նա նաև ասաց, որ վերջերս է կորցրել եղբորը, և որ Քարլիի նամակն օգնել է իրեն հաղթահարել վիշտը։

Վերջում նա ավելացրեց. «Շարունակի՛ր նամակներ գրել։ Դրանք հասնում են մարդկանց սրտին, անկախ նրանից՝ պատասխանում են քո նամակին, թե ոչ»։

Քարլին այժմ ավելի վճռական է շարունակելու իր նամակագրությունը։ Նա ասում է. «Ես շատ ուրախ էի, որ Եհովան իմ միջոցով քաջալերեց ինչ-որ մեկին։ Մեր նամակներն իսկապես կարող են դիպչել մարդկանց սրտին»։

Միրնե Լոպես (Տեխաս)

Քույր Միրնե Լոպեսը, որն ապրում է Տեխասում, մտածում էր, թե արդյոք իր նամակները կհասնեն իրենց նպատակին։ Ու հենց այդ ժամանակ հետաքրքիր դեպք պատահեց։ Միրնեն իմացավ, որ իր մոտ ազգականներից մեկը ձերբակալվել է։ Նա որոշեց այդ երիտասարդին, որը փոքր տարիքում հաճախել էր ժողովի հանդիպումներին, նամակ գրել ու վստահեցնել, որ Եհովան չի մոռացել նրան։

Երիտասարդը պատասխանեց Միրնեի նամակին։ Նա ասաց, որ ձերբակալությունից հետո շատ անհանգիստ էր և կարծում էր, թե իր կյանքը կործանված է։ Կալանավայրում նա սկսեց հիշել իր մանկությունը, սկսեց Աստվածաշունչ կարդալ ու աղոթել Եհովային։ Նա ասաց, որ Միրնեի նամակը իր աղոթքների պատասխանն էր, որը հավաստիացրեց, որ Եհովան հոգ է տանում իր համար։

Նատալի Բիբս (Ջորջիա)

Քույր Նատալի Բիբսը, որն ապրում է Ջորջիա նահանգում, երկտող ստացավ մի կնոջից, որը քայլքի ժամանակ գտել էր իր նամակը։ Նա տեսել էր մայթին դրված նամակը և սկզբում անցել էր դրա կողքով, սակայն, չգիտես ինչու, որոշել էր վերադառնալ ու վերցնել այն։

Այդ կինը գրել էր. «Ես շատ ծանր շաբաթ էի ունեցել և մի լավ բանի կարիք ունեի։ Ձեր նամակը հենց այդ «լավ բանն էր»»։

Նատալին պատմում է. «Այդ կնոջ պատասխան նամակը ինձ ևս մեկ անգամ վստահեցրեց, որ անկախ այն բանից, թե ինչ ծառայություն ենք կատարում, Եհովան օգնում է մեզ»։

Քույր Լաուրա Մարտինեսը, որն ապրում է Տեխասում, նամակներ է տալիս խանութի աշխատակիցներին, երբ նրանք սննդամթերքը բերում են իր ավտոմեքենայի մոտ։ Խանութի աշխատողներից մեկը ասել էր Լաուրային, որ նրա նամակը շատ է օգնել իրեն։ Ի պատասխան՝ Լաուրան ևս երկու նամակ էր գրել այդ կնոջը։ Այժմ նրանք Աստվածաշնչի ուսումնասիրություն են սկսել։

Լաուրա Մարտինեսը (Տեխաս) նամակ է տալիս խանութի աշխատողին

Այսպիսի դեպքերը ցույց են տալիս, որ թեև մենք չգիտենք՝ մեր ցանած ճշմարտության սերմերը «կհաջողվեն», թե ոչ, սակայն մեր կատարած ծառայության միջոցով Եհովան կարող է մխիթարություն և հույս տալ գառնանման մարդկանց (Ժողովող 11։6