Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 15, 2019
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Ֆինիքս (Միացյալ Նահանգներ)։ «Սերը երբեք չի վերջանում» 2019 թ. միջազգային համաժողով. հաշվետվություն

Ֆինիքս (Միացյալ Նահանգներ)։ «Սերը երբեք չի վերջանում» 2019 թ. միջազգային համաժողով. հաշվետվություն
  • Օրերը՝ օգոստոսի 9–11, 2019

  • Վայրը՝ «Չեյս Ֆիլդ» մարզադաշտ (Ֆինիքս, Արիզոնա, Միացյալ Նահանգներ)

  • Լեզուն՝ անգլերեն

  • Ներկաների բարձրագույն թիվը՝ 40237

  • Մկրտվածների թիվը՝ 352

  • Միջազգային համաժողովի պատվիրակների թիվը՝ 5000

  • Հրավիրված մասնաճյուղերը՝ Ավստրալասիա, Թաիթի, Թաիլանդ, Թուրքիա, Իտալիա, Կանադա, Կենտրոնական Եվրոպա, Կորեա, Հնդկաստան, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Միկրոնեզիա, Շրի Լանկա, Չիլի, Սկանդինավիա, Տրինիդադ և Տոբագո և Ֆրանսիա

  • Հետաքրքիր դեպք. Ստիվ Մուրը, որը «Վիզիթ Ֆինիքս» ընկերության (այդ ընկերությունը օգնում է Ֆինիքսում համաժողովներ կազմակերպել, հյուրանոցներում և հանգստավայրերում համարներ ամրագրել) նախագահն ու գործադիր տնօրենն է, ասաց. «[Այս համաժողովը] ամենից պրոֆեսիոնալ կերպով կազմակերպված համաժողովն է, որ ես տեսել եմ իմ երկար տարիների կարիերայի ընթացքում։ Ինձ համար շատ հաճելի էր աշխատել ձեզ հետ։ Ավելին, դուք խոստանում եք նախքան հեռանալը մաքրել մարզադաշտը. ուրիշ ոչ ոք նման բան չի անում»։

 

Պատվիրակներին ջերմորեն դիմավորում են Ֆինիքսի «Սքայ Հարբոր» միջազգային օդանավակայանում։

Ֆինիքսի եղբայրներն ու քույրերը հյուրանոցներից մեկի դիմաց պատրաստ կանգնած են, որպեսզի ողջունեն պատվիրակներին։

Ուրբաթ օրը հարյուրավոր եղբայրներ ու քույրեր խանդավառությամբ ողջունում են «Չեյս Ֆիլդ» եկող պատվիրակներին։

Պատվիրակները, որոնցից ոմանք տարազներով են, լսում են ծրագիրը։

352 մկրտության թեկնածուներից երկուսը՝ մկրտվելիս։

Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Սեմյուել Հերդը համաժողովի երկրորդ օրը ներկայացնում է եզրափակիչ ելույթը։

Պատվիրակները լուսանկարվում են Արիզոնա նահանգի պարկերից մեկում։

Մեր եղբայրները, ձիակառք նստած, շրջում են։ Սա 19-րդ դարի Ամերիկայի արևմուտքում եղած տիպիկ քաղաքներից մեկի պատմական շունչը փոխանցող ցուցադրության մասերից է։

Հրավիրված հատուկ լիաժամ ծառայողները կիրակի օրվա ծրագրի ավարտին կանգնել են մարզադաշտում։