Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 8, 2019
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ

Ուտրեխտ, Նիդերլանդներ։ «Սերը երբեք չի վերջանում» 2019 թ. միջազգային համաժողով. հաշվետվություն

Ուտրեխտ, Նիդերլանդներ։ «Սերը երբեք չի վերջանում» 2019 թ. միջազգային համաժողով. հաշվետվություն
  • Օրերը՝ օգոստոսի 2–4, 2019

  • Վայրը՝ «Յարբյորս» համալիր (Ուտրեխտ, Նիդերլանդներ)

  • Լեզուները՝ անգլերեն, արաբերեն, թվի, իսպաներեն, լեհերեն, հոլանդերեն, հոլանդական ժեստերի լեզու, պապիամենտո, պորտուգալերեն

  • Ներկաների բարձրագույն թիվը՝ 42 335

  • Մկրտվածների թիվը՝ 212

  • Միջազգային համաժողովի պատվիրակների թիվը՝ 6 000

  • Հրավիրված մասնաճյուղերը՝ Ավստրալասիա, Բելգիա, Բրազիլիա, Ինդոնեզիա, Կանադա, Կոլումբիա, Կորեա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Միացյալ Նահանգներ, Պորտուգալիա, Ռումինիա և Սուրինամ

  • Հետաքրքիր դեպք. «Յարբյորս» համալիրի տնօրինությունը վճարեց մաքրման մի ընկերության, որպեսզի այն մաքրի համալիրի տարածքը։ Այդ ընկերությունում աշխատում է մեր եղբայրներից մեկը։ Մի օր նրա ղեկավարը զանգահարեց նրան և ասաց. «Այստեղ հիմա մի խումբ կա, որն ամեն բան անում է այնպես, ինչպես պայմանավորվել ենք, և ժամանակին։ Նրանք կարգի են բերում և մաքրում են շենքը, որ անբիծ լինի։ Այդ մարդիկ շենքը թերևս ավելի լավ վիճակում կհանձնեն, քան մենք տվել ենք նրանց։ Իրոք անհավատալի է։ Նման բան երբեք չեմ տեսել։ Նրանք նույնիսկ մաքրել են ռեստորանի այն հատվածները, որոնք այժմ չեն շահագործվում։ Զուգարաններում միշտ երկու մարդ է հերթապահում, և եթե ինչ-որ տեղ ինչ-որ բան է լինում, մարդիկ անմիջապես գալիս են՝ լուծելու հարցը։ Նախկինում այդպիսի բան երբեք չեմ տեսել»։

 

Տեղի եղբայրներն ու քույրերը օդանավակայանում դիմավորում են պատվիրակներին։

Բեթելցիները ողջունում են Նիդերլանդների մասնաճյուղ շրջայցի եկած պատվիրակներին։

Պատվիրակներից մեկը և տեղաբնակ մի քույր համաժողովի հրավիրատոմս են տալիս մի կնոջ։

Եղբայրներն ու քույրերը «Յարբյորս» համալիրի գլխավոր դահլիճում ունկնդրում են ծրագիրը։ Այն հեռարձակվում էր նաև հինգ կից դահլիճներում։

212 մկրտության թեկնածուներից մի քանիսը՝ մկրտվելիս։

Ծրագրի ընթացքում եղբայրներն ու քույրերը գրառումներ են անում։

Հյուրերը և հյուրընկալները նվերներ են տալիս իրար։

Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ջեֆրի Ջեքսոնը ներկայացնում է կիրակի օրվա եզրափակիչ ելույթը։

Միսիոներները և այլ հատուկ լիաժամ ծառայողներ համաժողովի ավարտին ձեռքով են անում ներկաներին։