Անցնել բովանդակությանը

Ջրալցված Թագավորության սրահ (ձախ կողմում) և մեր եղբայրներից մեկի տունը (աջ կողմում)

ՀՈՒՆԻՍԻ 10, 2019
ՊԱՐԱԳՎԱՅ

Ջրհեղեղ՝ Պարագվայում

Ջրհեղեղ՝ Պարագվայում

2019 թ. ապրիլի վերջից Պարագվայում տեղացող հորդառատ անձրևները ավերիչ ջրհեղեղ են առաջացրել Պարագվայ գետի երկայնքով, ինչի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ։

Պարագվայի մասնաճյուղը տեղեկացնում է, որ տուժել են այդ երկրի տարբեր քաղաքներում բնակվող մեր հավատակիցներից 137-ը։ Մայրաքաղաք Ասունսիոնում ջրհեղեղի ջրերը ճեղքել են Թագավորության սրահի պատը, որտեղ անցկացվում էր Թագավորության քարոզիչների դպրոցը։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։

Մասնաճյուղը տուժած եղբայրներին ու քույրերին արդեն ուղարկել է սննդամթերք, ջուր և այլ անհրաժեշտ պարագաներ։ Քանի որ ջրհեղեղը դեռևս չի դադարել, մասնաճյուղը ուշիուշով հետևում է իրավիճակին և կշարունակի թե՛ նյութական, թե՛ հոգևոր օգնություն տրամադրել նրանց։

Մենք աղոթքներում հիշատակում ենք Պարագվայի մեր հավատակիցների մասին։ Գիտենք, որ այս դժվարին ժամանակներում Եհովան «ամուր տուն» կլինի նրանց համար (Սաղմոս 31:2