Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

JW BROADCASTING

Դիտել տեսանյութեր Roku սարքով

Դիտել տեսանյութեր Roku սարքով

Դուք կարող եք գտնել JW հեռարձակման բոլոր տեսանյութերը, որոնց ցուցադրումը կարող եք հեշտությամբ ղեկավարել՝ կանգնեցնել, հետ կամ առաջ տալ։ Դիտեք հավաքածուի ընդամենը մեկ տեսանյութ կամ բոլոր տեսանյութերը հերթով։

(Ուշադրություն։ Հեռակառավարման վահանակի պատկերները կարող են փոքր-ինչ տարբերվել ձեր ունեցածից։)

Գտնել և դիտել տեսանյութ

 Ընտրեք Տեսանյութերի կատեգորիաներ գլխավոր էջից, որպեսզի տեսնեք առկա տեսանյութերի կատեգորիաները։ Շրջագայեք կատեգորիայի մենյույում ձեր վահանակի վրայի սլաքների միջոցով։ Սեղմեք OK կոճակը ընտրելու համար ընդգծված կատեգորիան։

Որոշ տեսանյութեր երևում են տարբեր կատեգորիաներում։ Օրինակ՝ «Անառակ որդու վերադարձը» երևում է Վիդեոբեմադրություններ, Ընտանիք և Պատանիներ կատեգորիաներում։

Ընտրեք Խառը տարբերակը միացնելու համար հավաքածուի բոլոր տեսանյութերը պատահական հերթականությամբ։

Յուրաքանչյուր կատեգորիայի էջում կան բազմաթիվ հավաքածուներ։ Ամեն մի տող ներկայացնում է տեսանյութերի մի հավաքածու։ Հավաքածուի անունը գրված է տողի վերևում։

Ձեր վահանակի սլաքների միջոցով շրջագայեք հավաքածուներում։

  • Վեր և Վար սլաքներ։ Օգնում են անցնել հավաքածուների վրայով։

  • Ձախ և Աջ սլաքներ։ Օգնում են անցնել հավաքածուի տեսանյութերի վրայով։

Հավաքածուի բոլոր տեսանյութերը դիտելու երկու ձև կա՝

  • Յուրաքանչուր հավաքածու ունի Միացնել բոլորը տարբերակը։ Ընտրեք այն, եթե ուզում եք դիտել հավաքածուի բոլոր տեսանյութերը։ Ցուցադրումը կսկսվի հենց առաջին տեսանյութից։

  • Ընտրեք Խառը տարբերակը միացնելու համար հավաքածուի բոլոր տեսանյութերը պատահական հերթականությամբ։

Ուշադրություն։ Ցուցադրումը կավարտվի, երբ հավաքածուի տեսանյութերը վերջանան։

Ընտրեք որևէ տեսանյութ՝ բացելու համար Տեսանյութի մանրամասներ էկրանը։ Էկրանի վրա ընտրեք հետևյալ գործողությունների մեկը։

  • Շարունակել: Այս հնարավորություն տրվում է միայն այն դեպքում, եթե տեսանյութի ցուցադրումը կիսատ է մնացել։ Ընտրեք այս հրահանգը, որպեսզի շարունակվի տեսանյութի ցուցադրումը այն տեղից, որտեղից կանգնեցվել է։

  • Միացնել կամ Միացնել սկզբից։ Տեսանյութը ցուցադրվում է սկզբից։

  •   Միացնել ենթագրերով։ Այս հնարավորությունը ակտիվ է, միայն եթե տեսանյութն ունի ենթագրեր։ Եթե ընտրեք այս հնարավորությունը, կմիանա տեսանյութը և կերևան նաև դրա ենթագրերը (եթե կան)։ Ենթագրերը անջատելու համար ընտրեք Անջատել ենթագրերը հնարավորությունը։

  • Միացնել հավաքածուի բոլոր տեսանյութերը։ Հերթով միացնում է հավաքածուի տեսանյութերը սկսած ընթացիկ տեսանյութից։ Ցուցադրումը կավարտվի, երբ հավաքածուի բոլոր տեսանյութերը ցուցադրվեն։

Տեսանյութի մանրամասներ էկրանի ներքևի տողում երևում են ընթացիկ հավաքածուի այլ տեսանյութեր։ Սեղմեք Վար սլաքը հավաքածուի տողի վրա կանգնելու համար, սեղմեք Վեր սլաքը Տեսանյութի մանրամասները էկրանին վերադառնալու համար։

Ղեկավարել տեսանյութի ցուցադրում

Երբ տեսանյութը միացված է, դուք հեռակառավարման վահանակի օգնությամբ կարող եք ղեկավարել տեսանյութի ցուցադրումը հետևյալ կերպ։

  • Միացնել/Կանգնեցնել։ Կանգնեցնում է ցուցադրումը։ Եթե նորից նույն կոճակը սեղմեք, ցուցադրումը կշարունակվի։

  • Աջ։ Մի քանի վայրկյանով առաջ է տալիս ցուցադրումը։ Սեղմած պահեք կոճակը տեսանյութը արագ առաջ տալու համար։ Երբ ցուցիչը հասնի ձեր ուզած տեղը, սեղմեք Միացնել կամ OK, ցուցադրումը այդտեղից շարունակելու համար։

  • Առաջ տալ։ Կանգնեցնում է ցուցադրում և տեսանյութը արագ առաջ է տալիս։ Երբ ցուցիչը հասնի ձեր ուզած տեղը, սեղմեք Միացնել կամ OK, ցուցադրումը այդտեղից շարունակելու համար։

  •   Ձախ: Մի քանի վայրկյանով հետ է գնում ցուցադրումը։ Սեղմած պահեք կոճակը տեսանյութը արագ հետ տալու համար։ Երբ ցուցիչը հասնի ձեր ուզած տեղը, սեղմեք Միացնել կամ OK, ցուցադրումը այդտեղից շարունակելու համար։

  • Հետ տալ։ Կանգնեցնում է ցուցադրումը և տեսանյութը արագ հետ է տալիս։ Երբ ցուցիչը հասնի ձեր ուզած տեղը, սեղմեք Միացնել կամ OK, ցուցադրումը այդտեղից շարունակելու համար։

  • Հետ: Վերադառնում է Տեսանյութի մանրամասներ էկրանին։

Դիտել վերջերս ավելացված կամ առաջարկվող տեսանյութերը

JW հեռարձակման գլխավոր էջում երևում են երկու հատուկ ընտրված հավաքածուներ:

  1. Առաջարկվող։ Այս հավաքածուն իր մեջ ներառում է հատուկ տեսանյութեր կապված ժողովի հանդիպումների կամ ընտանեկան երկրպագության հետ։

  2. Թարմ։ Երևում են ավելացված վերջին տեսանյութերը։