Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Սովորենք Աստծու Խոսքից

Ինչո՞ւ է անհրաժեշտ մկրտվել

Ինչո՞ւ է անհրաժեշտ մկրտվել

Այս հոդվածում քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք գուցե քեզ հետաքրքրել են, և ցույց է տրվում, թե քո Աստվածաշնչում որտեղ կարող ես գտնել դրանց պատասխանները։ Նաև, եթե ցանկանում ես, այս հարցերի շուրջ կարող ես զրուցել Եհովայի վկաների հետ։

1. Ի՞նչ է քրիստոնեական մկրտությունը։

Մկրտությունը խնդրանք է Աստծուն՝ նրա հետ լավ փոխհարաբերություններ ունենալու համար։ Ուստի քրիստոնյան պետք է մկրտվի ոչ թե այն ժամանակ, երբ փոքր երեխա է, այլ երբ բավական մեծ է Աստծու մասին սովորելու և Հիսուսի աշակերտ դառնալու համար (Գործեր 8։12; 1 Պետրոս 3։21)։ Մենք Հիսուսի աշակերտ ենք, եթե անում ենք նրա պատվիրած բաները (կարդա՛ Մատթեոս 28։19, 20

Հիսուսի առաքյալների օրերում բազմաթիվ մարդիկ չէին հապաղում Աստծու և Հիսուսի մասին սովորելու։ Օրինակ՝ մի մարդ, երբ իմացավ, որ Հիսուսի մահը փրկության դուռ է բացում, անմիջապես աշակերտ դարձավ։ Այսօր ևս բազմաթիվ անկեղծ մարդիկ դառնում են Հիսուսի հետևորդներ (կարդա՛ Գործեր 8։26–31, 35–38

2. Ինչո՞ւ Հիսուսը մկրտվեց։

Հիսուսը մոտ 30 տարեկան էր, երբ Հովհաննես Մկրտիչը մկրտեց նրան ջրում՝ Հորդանան գետում։ Իր մկրտությամբ Հիսուսը ցույց տվեց, որ ուզում է կատարել Աստծու կամքը (Եբրայեցիներ 10։7)։ Սա նշանակում էր, որ Հիսուսն իր կյանքը զոհաբերելու էր մարդկանց մեղքերի համար։ Նա միշտ սիրում էր իր Հորը և հնազանդվում էր նրան (կարդա՛ Մարկոս 1։9–11; Հովհաննես 8։29; 17։5

3. Ինչո՞ւ այն անհատը, ով ցանկանում է քրիստոնյա դառնալ, պետք է մկրտվի։

Մենք տարբերվում ենք Հիսուսից. նա անմեղ էր, իսկ մենք ի ծնե մեղավորներ ենք։ Այդուհանդերձ, Հիսուսի զոհը մեզ հնարավորություն է տալիս լավ փոխհարաբերություններ ունենալու Աստծու հետ (Հռոմեացիներ 5։10, 12; 12։1, 2)։ Մարդը, իրոք, կարող է դառնալ նրա ընտանիքի անդամ (2 Կորնթացիներ 6։18)։ Ինչպե՞ս կարող ենք արժանանալ այդ պատվին։ Հարկավոր է առանձին աղոթել Եհովային և խոստանալ, որ այսուհետ կկատարենք նրա կամքը. այդ աղոթքով մենք մեր անձը նվիրում ենք Եհովային։ Այնուհետև մեր նվիրումը խորհրդանշում ենք հրապարակավ մկրտությամբ (կարդա՛ Մատթեոս 16։24; 1 Պետրոս 4։2

4. Ինչպե՞ս պատրաստվել մկրտության։

Եհովայի վկաները Աստվածաշունչ են ուսումնասիրում ցանկացած մարդու հետ, ով ուզում է մտերմանալ Աստծու հետ։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը և քրիստոնեական հանդիպումները կխորացնեն քո սերը Աստծու հանդեպ, կամրացնեն հավատդ, կնպաստեն, որ քո մեջ դրական հատկություններ և սովորություններ զարգանան։ Սերը, հավատը և մյուս աստվածահաճո հատկությունները կօգնեն քեզ ապրելու քո խոստման համաձայն, այն է՝ ծառայել Եհովային հավիտյան (կարդա՛ Հովհաննես 17։3; Եբրայեցիներ 10։24, 25

Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 18-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։