Սաղմոս 1։1-6

1  Երջանիկ է+ այն մարդը, ով ամբարիշտների խորհրդով չի շարժվում+,Մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում+Եվ ծաղրողների աթոռին չի նստում+։   Այլ նրա ուրախությունը Եհովայի օրենքի մեջ է+,Եվ գիշեր-​ցերեկ նրա օրենքն է կարդում*+։   Նա նման կլինի ջրի առվակների մոտ տնկված ծառի+,Որն իր պտուղը տալիս է իր ժամանակին+,Եվ որի տերևները չեն թառամում+։Ինչ էլ որ նա անի, կհաջողվի+։   Այսպիսին չեն ամբարիշտները,Նրանք նման են մղեղի, որին ցրիվ է տալիս քամին+։   Այդ պատճառով ամբարիշտները կդատապարտվեն դատաստանի ժամանակ+,Եվ մեղավորները չեն մնա արդարների ժողովում+.   Եհովան գիտի արդարների ճանապարհը+,Իսկ ամբարիշտների ճանապարհը կորստյան կմատնվի+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «կիսաձայն կարդում», «խորհրդածում»։