Սաղմոս 72։1-20

Սողոմոնի մասին։ 72  Ո՛վ Աստված, սովորեցրո՛ւ քո դատավճիռները թագավորին+Եվ քո արդարությունը՝ թագավորի որդուն+։   Թող նա քո ժողովրդի դատը արդարությամբ պաշտպանի+Եվ ընկճվածների դատը՝ քո դատավճիռների համաձայն+։   Թող լեռներն ու բլուրներըԱրդարության միջոցով խաղաղություն բերեն ժողովրդին+։   Թող նա տեսնի ժողովրդի մեջ ընկճվածների դատը+,Փրկի աղքատների որդիներինԵվ ջարդի զրկողներին։   Նրանք կվախենան քեզանից այնքան ժամանակ, քանի դեռ կան+Արևն ու լուսինը՝ սերնդից սերունդ+։   Նա վայր կգա, ինչպես անձրևը՝ հնձած խոտի վրա+,Ինչպես հորդառատ անձրևը, որ ոռոգում է երկիրը+։   Նրա օրերում արդարը կծաղկի+,Եվ խաղաղության առատություն կլինի, մինչև որ լուսինը էլ չլինի+։   Նա հպատակներ կունենա ծովից մինչև ծով+Եվ Գետից*+ մինչև երկրի ծայրերը+։   Նրա առջև կխոնարհվեն անջուր վայրերում բնակվողները+,Եվ նրա թշնամիները հողը կլիզեն+։ 10  Թարսիսի և կղզիների թագավորները+Տուրք կվճարեն+։Սաբայի և Սեբայի թագավորներնԸնծաներ կմատուցեն+։ 11  Բոլոր թագավորները մինչև գետին կխոնարհվեն նրա առաջ+,Բոլոր ազգերը կծառայեն նրան+։ 12  Որովհետև նա կփրկի աղքատին, որն օգնության է կանչում+,Նաև ընկճվածին և օգնական չունեցողին+։ 13  Նա կխղճա աղքատին ու խեղճին+Եվ աղքատների հոգին կփրկի+։ 14  Կեղեքումից և բռնությունից կազատի նրանց հոգին,Նրանց արյունը թանկարժեք կլինի նրա աչքերում+։ 15  Թող նա ապրի+, և թող նրան Սաբայի ոսկուց տան+։Թող աղոթք անեն նրա համար ամեն ժամանակ.Եվ թող ամեն օր նա օրհնյալ լինի+։ 16  Ցորենի առատություն կլինի երկրի վրա+,Նույնիսկ սարերի գլուխների վրա+։Թագավորի բերքը այնքան մեծ կլինի, որքան որ Լիբանանի անտառն է+,Եվ քաղաքներում մարդիկ կշատանան, ինչպես երկրի խոտը+։ 17  Թող նրա անունը լինի հավիտյան+.Որքան ժամանակ որ արևը լինի, այնքան ժամանակ թող նրա անունը մնա,Եվ մարդիկ թող նրանով օրհնվեն+։Թող բոլոր ազգերը երջանիկ անվանեն նրան+։ 18  Օրհնյալ լինի Եհովա Աստվածը՝ Իսրայելի Աստվածը+,Միայն նա է զարմանահրաշ գործեր անում+։ 19  Հավիտյան օրհնյալ լինի նրա փառավոր անունը+,Թող նրա փառքը ամբողջ երկիրը լցնի+։Ամեն և ամեն։ 20  Վերջացան Հեսսեի+ որդու՝ Դավթի աղոթքները։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Եփրատից։