Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 27

Հիսուսի մահն ինչպե՞ս կարող է փրկել մեզ

Հիսուսի մահն ինչպե՞ս կարող է փրկել մեզ

Մենք մեղքեր ենք գործում և տառապում ենք, քանի որ առաջին մարդկային զույգը չհնազանդվեց Աստծուն։ a Սակայն մենք անհույս վիճակում չենք։ Եհովան իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ մեղքից ու մահից ազատագրվելու հնարավորություն է տվել։ Աստվածաշնչից իմանում ենք, որ Հիսուսը իր կյանքը որպես փրկանք տվեց, կամ՝ փրկագնեց մեզ։ Փրկագինը վճարում են որևէ մեկին ազատելու համար։ Հիսուսի վճարած գինը իր կատարյալ մարդկային կյանքն էր (կարդա Մատթեոս 20։28)։ Երբ Հիսուսը պատրաստակամորեն հրաժարվեց երկրի վրա հավիտյան ապրելու իր իրավունքից, նա հնարավորություն տվեց մեզ ձեռք բերել այն ամենը, ինչ կորցրել էին Ադամն ու Եվան։ Դրանով Հիսուսը նաև ցույց տվեց, թե ինքն ու Եհովան որքան շատ են սիրում մեզ։ Այս դասը կօգնի քեզ, որ ավելացնես գնահատանքդ Հիսուսի տված փրկագնի հանդեպ։

1. Ինչպե՞ս կարող ենք օգուտներ քաղել Հիսուսի մահից այսօր

Մեղավոր լինելու պատճառով մենք շատ բաներ ենք անում, որոնք տհաճ են Աստծուն։ Այնուամենայնիվ, երբ սրտանց զղջում ենք, Հիսուս Քրիստոսի միջոցով Եհովայից ներում ենք խնդրում և ամեն ինչ անում այդ սխալները չկրկնելու համար, հնարավորություն ենք ունենում Աստծու հետ մտերիմ լինելու (1 Հովհաննես 2։1)։ Աստվածաշնչում ասվում է. «Քրիստոսն էլ մեկընդմիշտ մահացավ մեղքերի համար՝ արդարը անարդարների համար, որպեսզի ձեզ դեպի Աստված առաջնորդի» (1 Պետրոս 3։18

2. Ինչպե՞ս կարող ենք օգուտներ քաղել Հիսուսի մահից ապագայում

Եհովան Հիսուսին ուղարկեց, որ իր կատարյալ մարդկային կյանքը տա, «որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։ Հիսուսի տված փրկանքի շնորհիվ Եհովան շուտով կվերացնի Ադամի անհնազանդության հետևանքները։ Եթե հավատ դրսևորենք Հիսուսի զոհի հանդեպ, ապա հնարավորություն կունենանք հավիտյան վայելել կյանքը դրախտ-երկրի վրա (Եսայիա 65։21–23

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Խորացրու գիտելիքներդ այն մասին, թե ինչու Հիսուսը տվեց իր կյանքը, և իմացիր, թե ինչ օգուտներ կարող ես քաղել դրանից։

3. Հիսուսի մահը մեզ ազատում է մեղքից ու մահից

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը։

  • Ի՞նչ կորցրեց Ադամը՝ Աստծուն չհնազանդվելով։

Կարդացեք Հռոմեացիներ 5։12, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը։

  • Ադամի մեղքը ինչպե՞ս է ազդել քո կյանքի վրա։

Կարդացեք Հովհաննես 3։16, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

  • Եհովան ինչո՞ւ իր Որդուն երկիր ուղարկեց։

  1. Ա) Ադամը կատարյալ մարդ էր, որը չհնազանդվեց Աստծուն և բոլոր մարդկանց կանգնեցրեց դեպի մեղք ու մահ տանող ճանապարհի վրա

  2. Բ) Հիսուսը կատարյալ մարդ էր, որը հնազանդվեց Աստծուն և մարդկանց կանգնեցրեց դեպի կատարելություն և հավիտենական կյանք տանող ճանապարհի վրա

4. Հիսուսի մահը կարող է օգուտներ բերել բոլոր մարդկանց

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը։

  • Ինչպե՞ս կարող է մեկ մարդու մահը օգուտներ բերել բոլորին։

Կարդացեք 1 Տիմոթեոս 2։5, 6 համարները, որից հետո քննարկեք հետևյալ հարցը։

  • Ադամը կատարյալ մարդ էր, որը բոլոր մարդկանց կանգնեցրեց դեպի մեղք ու մահ տանող ճանապարհի վրա։ Հիսուսն էլ էր կատարյալ մարդ։ Հիսուսն ինչպե՞ս «համապատասխան փրկանք» վճարեց։

5. Հիսուսի տված փրկագինը Եհովայի նվերն է քեզ

Եհովայի ընկերների համար փրկանքը անձամբ իրենց տրված նվեր է։ Կարդացեք Գաղատացիներ 2։20, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

  • Ինչպե՞ս Պողոս առաքյալը ցույց տվեց, որ փրկանքը համարում էր անձամբ իրեն տրված նվեր։

Երբ Ադամը մեղք գործեց, նա և իր բոլոր ժառանգները մահվան դատապարտվեցին։ Սակայն Եհովան իր Որդու մահվան միջոցով հնարավորություն տվեց քեզ հավիտյան վայելելու կյանքը։

Հետևյալ համարները կարդալիս պատկերացրու, թե Եհովան ինչ էր զգում, երբ իր Որդին տառապում էր։ Կարդացեք Հովհաննես 19։1–7, 16–18 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

  • Ի՞նչ ես զգում, երբ մտածում ես, թե Եհովան ու Հիսուսը ինչ են արել քեզ համար։

ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Մեկ մարդու մահը ինչպե՞ս կարող է փրկել բոլորին»։

  • Ի՞նչ կպատասխանես այս հարցին։

ԱՄՓՈՓՈՒՄ

Հիսուսի մահը Եհովայի համար հիմք է, որ ների մեր մեղքերը, իսկ մեզ համար՝ հնարավորություն, որ հավիտյան վայելենք կյանքը։

Վերհիշենք

  • Հիսուսն ինչո՞ւ մահացավ։

  • Հիսուսի կատարյալ կյանքը ինչպե՞ս համապատասխան փրկանք դարձավ։

  • Հիսուսի մահը ի՞նչ օգուտներ է տալիս քեզ։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Իմացիր, թե ինչու է Հիսուսի կատարյալ մարդկային կյանքը փրկագին համարվում։

«Ինչպե՞ս կարող էր Հիսուսի զոհը տրվել «շատերի համար»» (վեբ հոդված)

Իմացիր, թե ինչ է հարկավոր անել մեղքից ու մահից ազատվելու համար։

«Ինչպե՞ս է Հիսուսը փրկում» (վեբ հոդված)

Տես, թե Քրիստոսի զոհի մասին իմանալը ինչպես օգնեց մի մարդու արմատապես փոխվել։

«Այլևս բռնության գերին չեմ» (վեբ հոդված)

a «Մեղք» բառը վերաբերում է ոչ միայն սխալ արարքներին, այլև այն մեղավոր վիճակին, որ բոլորս ժառանգել ենք։