Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Այս վայրը քեզ փառք կբերի

Այս վայրը քեզ փառք կբերի

Բեռնել

  1. 1. Եհո՛վա, դու մեր Արարիչն ես.

    Քո ձեռքն է երկինքը ստեղծել։

    Տիեզերքն անծիր, մեր մե՛ծ Աստված,

    Չի կարող քեզ պարունակել։

    Բայց դու քո ոգով, փառապա՛նծ Տեր,

    Խնդրում ենք, այստեղ միշտ եղիր։

    Բերկրանքով քեզ, Հա՛յր, թող գովերգենք

    Ու բերենք մեր զոհերն ընտիր։

    (ՄԻՋԵՐԳ)

    Ինչ էլ քեզ նվիրենք,

    Իրապես, քո ձեռքից է։

    Այս ամենը քեզնից է։

    Շատ շնորհակալ ենք մենք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Դու վեր խոյացրիր այս շենքերը.

    Երգում ենք սրտով գոհունակ։

    Թող այս վայրը միշտ քեզ փառք բերի.

    Դու արժան ես, Բարձրյա՛լ միակ։

  2. 2. Եհո՛վա, տեսար մեր փափագը.

    Այս տունը այստեղ կառուցել։

    Որ քեզ փառք ու մեծ պատիվ բերի

    Եվ օգնի մեզ լույսով քայլել։

    Թող այժմ այն քեզ ծառայի, Տե՛ր.

    Պիտի աշխատենք լիասիրտ։

    Թող արագ քայլով առաջ գնանք

    Այն գործում, որ տվեց Որդիդ։

    (ՄԻՋԵՐԳ)

    Արժանի ես, Աստվա՛ծ,

    Որ քեզ տանք լավագույնը։

    Թող թնդա քո անունը,

    Հա՛յր մեր՝ սիրով լցված։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Դու վեր խոյացրիր այս շենքերը.

    Երգում ենք սրտով գոհունակ։

    Թող այս վայրը միշտ քեզ փառք բերի.

    Դու արժան ես, Բարձրյա՛լ միակ։