Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երբևէ վերջ կդրվի՞ կոռուպցիային

Երբևէ վերջ կդրվի՞ կոռուպցիային

 Կոռուպցիան գլոբալ խնդիր է՝ կործանարար հետևանքներով։ a Օրինակ՝ COVID-19 համավարակի ընթացքում մի երկրում պաշտոնյաները մեկը մյուսի հետևից մեղադրվում էին համաճարակի դեմ պայքարելու համար նախատեսված միջոցների հաշվին հարստանալու մեջ։ Արդյունքում՝ մարդիկ չստացան իրենց անհրաժեշտ բուժօգնությունը, դա էլ իր հերթին անասելի տառապանքների ու մահերի պատճառ դարձավ։

 Կոռուպցիան հղի է շատ վատ հետևանքներով։ Դեյվիդ Քեմերոնը՝ Միացյալ Թագավորության նախկին վարչապետը, այսպես է արտահայտվել. «Կոռուպցիան մի մեծ, խճճված ցանց է, որի ճիրաններում են բոլոր երկրները»։

 Սակայն մենք վստահ ենք, որ շուտով կոռուպցիան ամբողջությամբ կվերանա։ Իսկ որտեղի՞ց մեզ այդ վստահությունը։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասվում Աստվածաշնչում։

Որտեղի՞ց գիտենք, որ Աստված քայլեր է ձեռնարկելու կոռուպցիայի դեմ

 Աստվածաշնչում Աստծու մասին հետևյալն է գրված. «Ես՝ Եհովաս, արդարություն եմ սիրում, ատում եմ կողոպուտն ու անարդարությունը» b (Եսայիա 61։8)։ Երբ մարդիկ տառապում են ուրիշների կոռուպցիոն գործողությունների պատճառով, Աստված տեսնում է դա (Առակներ 14։31)։ Նա խոստանում է. «Կեղեքվածների զրկանքի.... պատճառով.... ես կելնեմ հիմա» (Սաղմոս 12։5

 Իսկ ի՞նչ է անելու նա։ Փոխարեն ներկայիս կառավարությունները բարեփոխելու՝ նա իր երկնային կառավարությունն է հաստատելու, որը կոչվում է «Աստծու Թագավորություն» (Մարկոս 1։14, 15; Մատթեոս 6։10)։ Աստվածաշնչում ասվում է. «Երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որը.... փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր [մյուս] թագավորություններին, իսկ ինքը մնալու է հավիտյան» (Դանիել 2։44)։ Այդպիսով Աստված վերջ է դնելու կոռուպցիային։

Կառավարություն, որտեղ կոռուպցիան տեղ չունի

 Ինչո՞ւ ենք վստահ, որ Աստծու Թագավորությունը կոռումպացված չի լինի։

  1.  1. Հզորություն։ Թագավորության հզորությունը Ամենակարող Աստծուց է (Հայտնություն 11։15

     Ինչո՞ւ է դա կարևոր: Գործելու համար մարդկային կառավարությունները հույսը դնում են քաղաքացիներից ստանալիք գումարի վրա: Հաճախ դա կաշառակերության, գողության և մանիպուլյացիայի համար պարարտ հող է ստեղծում: Իսկ Թագավորությանը աջակցում է Ամենակարող Աստված, ուստի այն միշտ կկարողանա հոգալ իր հպատակների կարիքները (Սաղմոս 145։16

  2.  2. Ղեկավար։ Աստված Հիսուս Քրիստոսին է նշանակել այդ Թագավորության թագավոր (Դանիել 7։13, 14

     Ինչո՞ւ է դա կարևոր: Նույնիսկ լավագույն ղեկավարները կարող են վատ ազդեցության տակ ընկնել (Ժողովող 7։20)։ Ի տարբերություն նրանց՝ Հիսուսը ցույց տվեց, որ իրեն հնարավոր չէ կաշառել (Մատթեոս 4։8-11)։ Ավելին, նա միշտ գործում է իր հպատակների հանդեպ անկեղծ սիրուց մղված և իսկապես հետաքրքրված է նրանց բարօրությամբ (Սաղմոս 72:12-14

  3.  3. Օրենքներ։ Աստծու Թագավորության օրենքները կատարյալ են, նույնիսկ թարմացնող (Սաղմոս 19:7, 8

     Ինչո՞ւ է դա կարևոր: Մարդկային օրենքները հաճախ բարդ են, ծանրաբեռնող կամ մասամբ կիրառված, ինչը կոռուպցիայի պատճառ է դառնում: Իսկ Աստծու օրենքները գործնական են և օգտակար (Եսայիա 48։17, 18)։ Ավելին, այս օրենքները վերաբերում են ոչ միայն գործերին, այլև շարժառիթներին (Մատթեոս 22։37, 39)։ Աստված կարող է կարդալ սրտերը և տեսնել՝ իր օրենքները կարեկցանքով են գործադրված, թե ոչ (Երեմիա 17։10

 Հրավիրում ենք ձեզ ավելին իմանալ ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան խոստման մասին, երբ կոռուպցիա չի լինի։

a Ըստ մի սահմանման՝ կոռուպցիան վստահված իշխանության չարաշահումն է՝ անձնական շահից ելնելով։

b Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։