Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Ինչո՞ւ է քաղաքականությունն այդքան պառակտիչ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Ինչո՞ւ է քաղաքականությունն այդքան պառակտիչ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

 Ամբողջ աշխարհում քաղաքական վիճահարույց հարցերը պառակտում են շատ ազգերի։ Համաձայն «Փյու» հետազոտական կենտրոնի՝ 2022 թ.-ին «19 երկրներից հարցում անցած չափահասների 65 տոկոսն ասում է, որ իրենց երկրում տարբեր քաղաքական կուսակցությունների սատարող մարդկանց միջև թեժ կամ չափազանց թեժ տարաձայնություններ են նկատվում»։

 Ձեր բնակավայրում է՞լ են քաղաքական բաժանումները ավելի ու ավելի համատարած դառնում։ Ո՞րն է պատճառը։ Կա՞ արդյոք լուծում։ Նկատի առեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը։

Պառակտող հատկություններ

 Մեր ժամանակները կոչելով «վերջին օրեր»՝ Աստվածաշունչը կանխագուշակել է, որ շատ մարդիկ այնպիսի հատկություններ կդրսևորեն, որոնց պատճառով անհնար կլինի միասնության հասնել։

  •   «Բայց իմացիր, որ վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու, որովհետև մարդիկ կլինեն անձնասեր.... համաձայնության չեկող» (2 Տիմոթեոս 3։1-3

 Չնայած շատերի ներդրած մեծ ջանքերին՝ կառավարություններին չի հաջողվում արդյունավետ կերպով գործել։ Տարակարծիք մարդկանց համար դժվար է կամ նույնիսկ անհնար է համախմբվելը և խնդիրները լուծելու ուղղությամբ միասնաբար գործելը։ Ձախողված ջանքերը հաստատում են այն փաստը, որը դարեր առաջ արձանագրվել է Աստվածաշնչում։

  •   «Մարդը մարդու վրա իշխում է նրա վնասի համար» (Ժողովող 8։9

 Այդուհանդերձ, Աստվածաշունչը բացահայտում է, թե որն է լուծումը՝ մի կառավարություն, որն ունի այնպիսի ղեկավար, ով ունակ է վերացնելու հասարակությունը պառակտող խնդիրները։

Շնորհալի և հոգատար ղեկավար

 Աստվածաշունչը հայտնում է յուրահատուկ ունակություններով օժտված մի ղեկավարի՝ Հիսուս Քրիստոսի մասին։ Հիսուսն ունի թե՛ զորություն, թե՛ իշխանություն և թե՛ ցանկություն ողջ մարդկությանը միաբան դարձնելու և խաղաղ պայմաններ ապահովելու համար։

  •   «Նրա օրերում արդարը կծաղկի, և խաղաղության առատություն կլինի» (Սաղմոս 72։7

  •   «Բոլոր ազգերը կծառայեն նրան» (Սաղմոս 72։11

 Հիսուսը իդեալական ղեկավար է, քանի որ հետաքրքրված է մարդկանց բարօրությամբ և ցանկանում է օգնել նրանց, հատկապես՝ անարդար վերաբերմունքի արժանացածներին։

  •   «Նա կփրկի աղքատին, որն օգնության է կանչում, նաև ընկճվածին և օգնական չունեցողին։ Նա կխղճա աղքատին ու խեղճին և աղքատների հոգին կփրկի։ Կեղեքումից և բռնությունից կազատի նրանց հոգին» (Սաղմոս 72։12-14

 Ավելին իմացեք Աստծու Թագավորության՝ Հիսուսի կողմից ղեկավարվող երկնային կառավարության մասին։ Պարզեք, թե ինչպես կարող եք սատարել այդ իշխանությանը և օգուտներ քաղել դրա հպատակը լինելու առավելություններից։