Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչո՞ւ արժե հաճախել Թագավորության սրահում անցկացվող հանդիպումներին

Ինչո՞ւ արժե հաճախել Թագավորության սրահում անցկացվող հանդիպումներին

 Շաբաթը երկու անգամ Եհովայի վկաները ժողովի հանդիպումներ են անցկացնում իրենց երկրպագության վայրերում, որոնք կոչվում են Թագավորության սրահ։ Ի՞նչ են նրանք անում այնտեղ, և ի՞նչ օգուտներ կարող ես քաղել՝ այդ հանդիպումներին ներկա լինելով։

 Ի՞նչ են անում Թագավորության սրահում

 Թագավորության սրահում աստվածաշնչյան գործնական կրթություն է տրվում։ Այնտեղ անցկացվող ժողովի հանդիպումները կարող են օգնել քեզ.

  •   սովորելու Աստծու մասին ճշմարտությունը,

  •   հասկանալու տեղի ունեցող իրադարձությունների նշանակությունը,

  •    դառնալու ավելի լավ անձնավորություն,

  •    գտնելու լավ ընկերներ։

 Գիտեի՞ր արդյոք։ Եհովայի վկաների ժողովի հանդիպման վայրը կոչվում է Թագավորության սրահ, քանի որ այնտեղ հաճախ է խոսվում Աստծու Թագավորության մասին (Մատթեոս 6։9, 10; 24։14; Ղուկաս 4։43

 Ինչո՞ւ արժե ներկա լինել

 Այնտեղ տրվող տեղեկությունը օգտակար կլինի։ Եհովայի վկաների ժողովի հանդիպումներին քննարկվող աստվածաշնչյան սկզբունքները կօգնեն քեզ «ձեռք բերելու իմաստություն» (Առակներ 4։5)։ Դա նշանակում է, որ Աստվածաշունչը կարող է օգնել քեզ ճիշտ որոշումներ կայացնելու կյանքում։ Այն կարող է նաև պատասխանել ամենակարևոր հարցերին, որոնցից են.

 Ստորև բերված են մեր շաբաթավերջի հանդիպումներին ներկայացվող ելույթներից մի քանիսի վերնագրերը։

  •   Ինչո՞ւ առաջնորդվել Աստվածաշնչով։

  •   Որտե՞ղ կարող ես օգնություն գտնել նեղության ժամանակներում։

  •   Ինչ է Աստծու Թագավորությունն անում մեզ համար այսօր։

 «Դասարանցիներիցս մեկը եկավ ժողովի հանդիպման։ Նա նստեց մեր ընտանիքի հետ, և մենք առաջարկեցինք, որ նա օգտվի մեր գրքերից։ Վերջում նա ասաց, որ իրոք տպավորված է հանդիպման ժամանակ ներկաների տված մեկնաբանություններով։ Նաև ասաց, որ իր եկեղեցում չկան ուսումնասիրության այնպիսի նյութեր, ինչպիսիք մենք ունենք» (Բրենդա)։

 Գիտեի՞ր արդյոք։ Թագավորության սրահում նստատեղերն անվճար են, և հանգանակություն չի հավաքվում։

 Շփումը կքաջալերի քեզ։ Աստվածաշունչն ասում է, որ քրիստոնյաների՝ միասին հավաքվելու պատճառներից մեկը միմյանց քաջալերելն է (Եբրայեցիներ 10։24, 25)։ Աստծուն և ուրիշներին իրենց շահերից վեր դասող մարդկանց հետ շփումը թարմացնող է այս մեծ մասամբ եսակենտրոն աշխարհում։

 «Երկար օրից հետո երբեմն տխուր և ուժասպառ եմ լինում, բայց երբ Թագավորության սրահում շփվում եմ մարդկանց հետ, միշտ լավ զգացումներ եմ ունենում։ Հանդիպումից հետո տունդարձի ճանապարհին ուրախություն եմ զգում և պատրաստ եմ դիմավորելու հաջորդ օրը» (Էլիզա)։

 Գիտեի՞ր արդյոք։ Ողջ աշխարհում՝ ավելի քան 60 000 վայրերում, Եհովայի վկաների՝ 120 000-ից ավելի ժողովներ կան։ Ամեն տարի միջին հաշվով 1 500 Թագավորության սրահներ են կառուցվում, քանի որ ժողովի հանդիպումներին հաճախողների թիվը գնալով շատանում է։ a

a Ձեր տարածքում անցկացվող ժողովի հանդիպումների վայրը գտնելու համար բացիր «Եհովայի վկաների ժողովի հանդիպումները» էջը և սեղմիր «Ձեզ ամենամոտ վայրը»։